Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար կան բոլոր նախադրյալները. Ֆրանսիայի դեսպան
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող հավակնոտ փաստաթուղթ է: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Այն օրը, երբ ստորագրվի համաձայնագիրը, և կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան և պատրաստ են, որպեսզի այն ստորագրվի, այդ պարագայում Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կլինի ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ պայմանագիր կունենա Եվրամիության հետ»,- ասաց դեսպանը:
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: