![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում Գերմանիայի դեսպանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին որևէ խոչընդոտ չի տեսնում
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904960.jpg)
Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Ես կարող եմ միայն վերահաստատել և կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ ԵՄ-ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը նոյեմբերին: Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, և կարծում եմ՝ եթե ստորագրվի, այն մեծ հնարավորություն կընձեռի՝ խորացնելու Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը»,- ասաց դեսպանը:
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։