Բաժիններ՝

Մինչև տարեվերջ Երևան-Պրահա ուղիղ չվերթի վերականգնումը չի բացառվում

Երևան-Պրահա ուղիղ չվերթը հնարավոր է վերականգնվի սույն թվականին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

«Երևան-Պրահա ուղիղ չվերթի վերականգնման վերաբերյալ որոշումը կայացվել է մասնավոր ընկերությունների կողմից։ Երկու կողմից էլ ավիաընկերությունները մասնավոր են, և որոշումը՝ իրականացնել չվերթ, թե ոչ, հիմնված է իրենց բիզնես հաշվարկի վրա։ Մենք, ընդհանուր առմամբ, ի գիտություն ընդունեցինք այն տեղեկությունը, որ կա նախնական հետաքրքրություն այս տարվա ընթացքում չվերթը վերականգնելու նկատմամբ»,- նշեց Մելքոնյանը։

Նրա խոսքով, չվերթի վերականգնումը նպաստում է ուղիղ կապերին, տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում առավել ինտենսիվ համագործակցել։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալը հույս հայտնեց, որ տարվա ընթացքում կիրականացվի չվերթը, որովհետև այս պահի դրությամբ դրա նախադրյալները կան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս