Հայաստանը լիովին չի կարող առաջ շարժվել մինչեւ արցախյան հարցը չլուծվի:
Տարբեր ժապավեններում փոքր դերեր խաղացել եմ: Ինձ զանգահարեցին ու հրավիրեցին քասթինգի, որը ես պատվով անցա: Իմ հերոսը սահմանամերձ գյուղում ապրող երիտասարդ է, ով փորձում է ժամանակակից լինել. հետաքրքրվում է ռեփ երաժշտությամբ, ստեղծագործում, ուզում է սահմանից այն կողմ նայել, տեղեկացված լինել, բայց քիչ հնարավորություններ ունի այդ ամենի համար:
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված հետազոտության տվյալներով՝ 2016 թվականի դրությամբ աշխարհում շուրջ 40 մլն մարդ ժամանակակից ստրուկների վիճակում էր. ամբողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհ է դարձել 152 մլն երեխա։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի վարկանիշը ռեկորդային ցածր նշագիծ է ընկել 2017 թվականի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում:
Գյումրու Ավտոկայանի տնակային թաղամասում դեռ ճակատագրեր են խեղվում: 5 անձից բաղկացած Հովակիմյանների ընտանիքն ապրում է 2 սենյականոց, կոմունալ պայմաններից զուրկ կացարանում:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայազգի գործիչ Աննա Էշուն վստահ է՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
15 տարվա վաղեմությամբ գողությունը բացահայտվել է։
«Լիվերպուլը» գնել է Մանեին «Սաութհեմփթոնից» 2016թ. ամռանը՝ ստորագրելով նրան հետ հնգամյա պայմանագիր:
Այդտեղ հայտնաբերել ենք նաև մի հսկա աշտարակ, որից հետո տեսել ենք, որ դրա տակ կան նաև աստիճաններ, որոնք ձգվում են 70 մետր երկարությամբ։ Մի մարդ, ով Ամերիկայից ընտանիքով վերադարձել էր Հայաստան և դպրոցաշինությամբ էր զբաղվում, Քաշաթաղում հետաքրքրվեց մեր ծավալած գործունեությամբ և ասաց, որ ինքը միջոցներ ունի ու կարող է դրանք տրամադրել աշխատանքներ իրականացնելու համար։
ՀՀ պաշտպանական քաղաքականության մասին քննարկման ժամանակ ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրվել է «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրի տրամադրման» համակարգը:
Երևանում անցկացվեց «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության և վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինար:
Չիչխանը, հատկապես՝ դրա պտուղների յուղը, օգտագործվում է բուժիչ նպատակներով։ Այն ներառված է ստամոքսի խոցի ու գաստրիտի բուժման համար նախատեսված դեղամիջոցների բաղադրության մեջ։
Թուրքիայի գրեթե 200 քաղաքացիներ՝ դիվանագիտական անձնագրերով, վերջին մեկ տարում ապաստան են ստացել Գերմանիայում:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող Նաիրիի բժշկական կենտրոնում բնակիչների դիմելիությունը կտրուկ նվազել է: Բժշկական կենտրոնը սպասարկում է Եղվարդի, Նոր Հաճնի քաղաքային եւ 16 գյուղական համայնքների:
«Մարդիկ արժանի են ՄԱԿ-ում արժեք տեսնելու եւ մեր գործն է բացահայտել այդ արժեքը»:
Ամռանը «Բարսելոնան» կատարեց Կոուտինիոյին ձեռք բերելու մի քանի փորձ: Մամուլում խոսվում էր 160 մլն և նույնիսկ 200 մլն եվրոյի մասին, սակայն «Լիվերպուլը» մերժեց բոլոր առաջարկները:
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում իրականացվում է արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ:
ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, որոշել է հրաժարվել Գաղտնի ծառայության շուրջօրյա պահպանությունից:
Կարեն Կարապետյանը կարևորել է 280 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգը էլեկտրաէներգիա արտադրող ժամանակակից և արդյունավետ հզորություններով համալրելու առումով:
Ծանր հանցագործություն կատարած հետախուզվողը հայտնաբերվեց և տարիներ անց Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստան:
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է կլոր սեղան քննարկում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերի քննարկմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ աշխարհում ուժեղանում է անկայունությունը եւ խորանում են հակամարտությունները, սակայն այդ գործընթացը կարելի է հետ շրջել:
«ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և ՀՀ կառավարությունը պետք է ներդնեն համատեղ ջանքեր:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» 36-ամյա Մայքլ Կարիկին փոխարինող են փնտրում, ում համար այս մրցաշրջանը կարող է դառնալ վերջինը:
«Վարոսյանն ընդդեմ Հայաստանի… Երբեք չէի մտածի, որ մի օր էլ իմ անձնական գործով բողոք կներկայացվի Եվրոպական դատարան»,- ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Փաստաբանը վիճարկում է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը։
«Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Մարտունու տեղամասում սեպտեմբերի 7-ին սկսվել է խաղողի մթերումը: Այժմ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:
ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնիայի տարածքների ուղղությամբ պարբերաբար անցկացվող հրթիռային արձակումները սպառնալիք են ոչ միայն Ճապոնիայի անվտանգությանը, այլեւ միլիարդների վնասներ են հասցնում ազգային հեռուստատեսային ալիքներին: