Ռազմական նշանակության տարբեր համակարգերի թուրքական արտադրողը՝ Aselsan-ը, Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել 43,645 մլն դոլար գումարի կապի համակարգերի մատակարարման վերաբերյալ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարի կոշտ միջոցներ ձեռնարկել վերջին կոռուպցիոն սկանդալներից և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հրաժարականից հետո այդ կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար:
Անկարայի ոստիկանությունը ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառել իշխանությունների կողմից արգելված ակցիայի մասնակիցներին ցրելու համար, որը նվիրված էր երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության երկրորդ տարելիցին:
Թուրք զինվորականները Սիրիայում կգտնվեն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղից սպառնալիք է բխում Թուրքիայի ազգային անվտանգության համար:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը:
Նրա տվյալներով՝ ձերբակալվածները հանրապետության զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներ են:
Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն:
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
Հանրահայտ է, որ քրեական գործերով արդարադատության ապացուցողական զանգվածի բացարձակ մեծամասնությունը ձևավորվում է քննիչի կողմից, ուստի քննիչի մեղադրական հակվածության պայմաններում նրա գործունեության արդյունքները նույնպես կլինեն մեղադրական։ Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը և դատաքննությունը վտանգում են իրավական պետության հիմքերը։
Անդրադառնալով վիզային արգելքի կիրառման պատճառներին՝ ԱՄՆ-ի դեսպանն ասել է, որ իրենց նման քայլի է դրդել այս տարվա ընթացքում իրենց դիվանագիտական ներակայցուցչության արդեն 2-րդ աշխատողի ձերբակալությունը:
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններին մեղադրել է իրավական պետության դեմ ապստամբելու մեջ:
Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա, հանդիպում անցկացրել ակադեմիայի ղեկավարի հետ, ծանոթացել Բելառուսի ռազմաուսումնական հաստատության գործունեությանը, կառուցվածքին:
Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երևանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը և հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:
Նախապատրաստվում են նյութեր:
«Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե Իսպանիայի իշխանությունները ցանկանում են առաջարկություն անել, մենք հաճույքով կլսենք նրանց: Եթե նրանք հարցը այլ մեթոդներով լուծելու առաջարկ ունեն, մենք հաճույքով կլսենք այդ առաջարկը»,-ասել է նա:
«Չափագիտական ոլորտում 10 նոր փաստաթուղթ է ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այսօրվա հանդիպումն ուղղված է դրանց քննարկմանը, Հայաստանում դրանց կիրարկմանն ու լիազոր մարմինների կողմից բարձրացվող խնդիրների քննարկմանը»,- ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման բաժնի տնօրենի տեղակալ Լիլի Մաքսուդյանը:
ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը:
«Լիլիթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Ձվակերյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախակրթարանի սննդի կազմակերպման գործունեությունը դադարեցված է, ուստի երեխաներ ընդունել չի կարող՝ մինչև հարցը կարգավորվի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Անցած շաբաթ Ազգային ժողովում իրադարձությունները ծավալվեցին առավելապես արտաքին քաղաքական խնդիրների շուրջ։ Խորհրդարանը, ինչպես և կարելի էր կանխատեսել, մերժեց «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Ազգային ժողովում ու դրանից դուրս հնչեցին ու վերահաստատվեցին իշխանության բոլոր հիմնավորումներն ու պնդումները՝ Հայաստանը ռուսական ուղեծրում պահելու վերաբերյալ, և ընդդիմության մտահոգություններն ու ահազանգերը՝ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-ից հոկտեմբերի 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ այս տարվա վերջին պլանային հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 8-9-ին Բրյուսելում:
ԵԱՏՄ անդամակցությունից հետո գրանցվել է զգալի աճ ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ: 2016-ին նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ երկրներ իրականացվող արտահանման ծավալները աճել են 53 %-ով: Ընդ որում` արտահանման աճը արձանագրվել է նաև 2014 թվականի համեմատությամբ մոտ 20%-ով, երբ Հայաստանը դեռևս չէր հանդիսանում ԵԱՏՄ անդամ երկիր:
Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հոկտեմբերի սկզբներին Գավառում տեղացած ձյան ծանրությունից ջարդվել է մոտ 500 դեկորատիվ ծառ՝ արծաթափայլ բարդիներ ու սոճիներ, ակացիաներ, տուաներ, ուռիներ:
Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ նոր հանդիպումը պլանավորվում է անցկացնել այս տարվա նոյեմբերի կեսին Պրահայում:
Արդշինբանկը հայտարարում է, որ սույն թվականի հոկտեմբերի 11-ից, նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի տոկոսադրույքները: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 10%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 6%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4%-ից: