Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսի և Սերբիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ:
Իրաքի դատարանը հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին ձերբակալելու վերաբերյալ:
Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում: Կցանկանայի նաև ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ հոկտեմբերի 9-ից 10-ը Թեհրան կատարած այցի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Կարբասյանի, ինչպես նաև մաքսային ծառայության ղեկավար Ֆուրուդ Ազգարիի հետ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Եգանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնում։
Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան» կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել՝ հռչակել են նրանք արդյոք ինքնավարության անկախությունը:
Հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10:38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների 2-րդ փողոցի տներից մեկի պատերին ճաքեր են առաջացել:
Ուշադրություն. Արցախի ոստիկանությունը հետախուզում է։
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը Սոչիում Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին շնորհավորել է անցած ծննդյան օրվա առթիվ եւ նրան նվիրել է ալաբայի ձագ՝ Հավատարիմ անունով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մի խումբ անարխիստներ, որոնք հանդես են գալիս հաջակցություն Կատալոնիայի անկախության, ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն:
Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին:
Հիդրոէներգետիկա, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն. սրանք այն ոլորտների ոչ ամբողջական ցանկն են, որոնք շրջանում զարգացման ահռելի պոտենցյալ ունեն:
ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունները օժանդակությունից փոխակերպել առևտրայինի:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսին խոսել է իր թիմի` Աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելու մասին:
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։
Թուրքիայի ղեկավարությունը բոյկոտել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսի հրաժեշտի ընդունելությունը, որն ավարտում է իր աշխատանքը Թուրքիայում եւ տեղափոխվում է Աֆղանստան:
«Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը այսօր լուրջ խնդիր է: Օրենքով կարող էր երկարացվել մինչեւ հինգ տարի, և այդ գործընթացը սուբյեկտիվ էր, կամ կարող էին չերկարացնել, հետաձգել։ Սա արդարության նկատմամբ շատ լուրջ խնդիր էր ձեւավորում սպայական անձնակազմի մեջ, նախ որ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, ինչպես նաև սպայական կազմի հետագա աճի համար բարդություն էր առաջացնում: Այդ իսկ պատճառով այժմ մենք առաջարկում ենք չերկարացնել սպաների սահմանային տարիքը», – ասաց Պաշտպանության նախարարը։
Արդեն հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):
«Այժմ շարունակվում են մասնագիտական քննարկումներ: Դեռեւս չէի ցանկանա բացել փակագծերը: Մինչեւ ամսվա վերջ կավարտվեն քննարկումները, և լայն հասարակությանը կկարողանամ ներկայացնել ծրագրի մանրամասները։ Ամեն դեպքում, խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելիորեն ավելի հարմար պայմաններով»:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտում կայացան վերջին` 18-րդ տուրի հանդիպումները:
Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Թուսոն» բազմանպատակային ատոմային սուզանավը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 07:44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի չշահագործվող նախկին մշակույթի տանը:
Պոլսո պատրիարքարանի կողմից պատրիարքի ընտրությունների վերաբերյալ Ստամբուլի նահանգապետարան ուղարկված նամակն այդպես էլ անպատասխան մնաց:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում անհայտ անձը գողացել է 1964 թ. ծնված Հասմիկ Ա.-ի դրամապանակը՝ պատճառելով նյութական վնաս: