Արդշինբանկը հայտարարում է ոսկու գրավով ապահովված բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքների նվազեցման մասին

Արդշինբանկը հայտարարում է, որ սույն թվականի հոկտեմբերի 11-ից, նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի տոկոսադրույքները: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 10%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 6%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4%-ից:

Վարկերը տրամադրվում են մինչև 10 տարի մարման ժամկետով, ոսկու գնահատված արժեքի մինչև 500%-ի չափով`կախված հաճախորդի վարկային պատմությունից: Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ընտրել տոկոսների և վարկի մարման իրենց հարմար եղանակ:

Ոսկու գրավադրմամբ վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ www.ardshinbank.am կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:

***

Կարդացեք նաև

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

«Արդշինբանկ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս