Հայաստանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը նախորդ տարեվերջին կազմել է 93.8 միլիոն քառակուսի մետր, այդ թվում` քաղաքներում` 53.0 միլիոն քառակուսի մետր (56.5 տոկոս), գյուղերում` 40.8 միլիոն քառակուսի մետր (43.5 տոկոս):
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, Forbes հանդեսի վարկածով, դարձել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հայտնին։
Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ ազգային համագումարը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին, երկրի համար կենսական նշանակություն ունի, քանի որ դրա արդյունքից է կախված առաջիկա հինգ տարիների ընթացքում ՉԺՀ ուղին:
ԱՄՆ-ում ներգաղթյալների թվաքանակը, որոնք երկիր են հասել ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ճանապարհով, 2016 թվականի հուլիսին հասել է 43,7 մլն ռեկորդային ցուցանիշին:
Շենքը վթարային է, մուծում չենք էնե, չեն վերանորոգե: Մարդիկ, որ վարձ տային, կարող է բողոքեին: Հմի իրանց սպես ձեռ կուտա: Շենքն էլ վերջը կբլի: Տները շեփականաշնորհած է, բայց շենքի շքամուտքը ու կտուրը շատ վատ վիճակում են գտնվում,- նշեց Սպատակ Միքայելյանը:
Գեղարքունիքում հոկտեմբերի 16-ին տեղացած անձրեւը, որը որոշ տեղեր գիշերային ժամերին փոխվել է ձյան, շատ տնտեսություններում խաթարել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը՝ այն հետաձգելով եւս մի քանի օրով:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 140 տրանսպորտային միջոց:
«Մարիբորի» հետ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կլոպին է դիմել սլովենացի լրագրողը: Նա փոխանցել է գերմանացուն Զլատկո Զախովիչի խոսքերը, ով Կլոպին անվանել է տաղանդավոր և խարիզմատիկ մարզիչ, որն անհաջողություններ է կրում և չի հաղթում մեծ տիտղոսներ:
Այս թիմերը հանդիպել են երեք անգամ: Չեմպիոնների լիգայի 2010/11 թվականների մրցաշրջանում լոնդոնյան ակումբը մրցակցի հարկի տակ պարտվեց՝ 0:4, իսկ սեփական դաշտում՝ 1:0 հաշվով: Audi Cup ընկերական մրցաշարի կիսաեզրափակչում մադրիդցիները հաղթեցին 2:0 հաշվով:
«Սա գործող համաձայնագիր է, որն անհրաժեշտ է մեր անվտանգության համար, և ես ակնկալում եմ համաձայնագրի շուրջ աջակցությունը»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Ակումբը շատ լուրջ նպատակներ ունի այս երեք ֆուտբոիստների հետ: Դա ապացուցում է այն փաստը, որ այս ֆուտբոլիստներին հետևում են կատալոնական ակումբի գլխավոր սկաուտները:
Գերմանացիների մեծամասնությունը (70,1 տոկոսը) դեմ է արտահայտվել երկրի առանձին տարածաշրջաններում օրենսդրական մակարդակով մուսուլմանական տոներ սահմանելու Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի առաջարկությանը:
«Տոտենհեմը» ցանկանում է պահպանել ներկայիս կազմը, դրա համար նրանք կարող են բաց թողնել 24-ամյա Քեյնին միայն այն դեպքում, եթե նրա համար առաջարկվի այնքան գումար, որը վերջինիս կդարձնի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը: Լոնդոնյան ակումբում ենթադրում են, որ այդ գինը կվախեցնի պոտենցիալ գնորդներին:
Բշտիկները մաշկի հետ կապված ամենահաճախ հանդիպող խնդիրն են։ Դրանք կարող են առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ ցանկացած տարիքում։ Կայքը ներկայացրել է բնական դիմակի պատրաստման եղանակ, որը կարող է օգնել ազատվել բշտիկներից և գեղեցիկ մաշկ ունենալ։ Հիմնական բաղադրիչներն են մանանեխի յուղն ու կաթնաշոռը։
Տավուշի մարզի ևս մեկ բնակիչ` Է. Սահակյանը, նախաքննության ընթացքում հայտնել է, որ իր տան բակում հայտնաբերված փայտանյութի ծագման աղբյուրը պարզելու նպատակով նույն պաշտոնյայի` Դիլիջանի բաժնի հետաքննիչի հետ այցելել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս, որտեղ ոստիկանության աշխատակիցն իրեն ուղղորդել է մատնացույց անել, իբր, իր կողմից ապօրինի հատված ծառերը, սակայն իրականում դրանք իր կողմից չեն հատվել: Ավելին` զննության և իր կողմից տրված բացատրության արձանագրություններում առկա տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Բրյուսել-Երեւան խոր եւ համապարփակ համաձայնագրի ստորագրության արարողության հետհաշվարկը սկսվել է: Մի ամիս հետո տեղի ունենալիք գագաթաժողովին, բոլոր նախադրյալները պատրաստ են, որ ստորագրությունը կայանա:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հովվական հերթական այցը Ձորաշեն համայնք է եղել:
Նեյմարը և Կավանին վիճել են 11-մետրանոցն իրացնելու ցանկության պատճառով: ՊՍԺ-ն 9 խաղերում հավաքելով 25 միավոր՝ Ֆրանսիայի առաջնության առաջատարն է:
Իսպանիայի Սահմանադրական դատարանը լուծարել է Կատալոնիայի իշխանությունների կողմից սեպտեմբերի 6-ին ընդունված օրենքը, որը անկախության հանրաքվեի անցկացում է նախատեսում այդ տարածաշրջանում:
«Թե իր, թե Ադրբեջանի այն պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր փորձում են պատրանք ստեղծել, թե Նախագահը հանդիպումից անմիջապես հետո ցանկացել է մանրամասներ հնչեցնել ու պայմանավորվածություն է խախտել, ոչ այլ ինչ են, քան անհեթեթություններ», – նշեց Էդուարդ Շարմազանովը:
Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում հոկտեմբերի 17-ի դրությամբ համայնքի ղեկավարի թեկնածուների կողմից ներկայացվել է ինքնաբացարկի 3 դիմում:
Հոկտեմբերի 18-19 արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։
Թուրքիան խնդրում է Եվրամիությանը՝ պարզորոշ ասել՝ ցանկանում են արդյոք իրեն տեսնել ԵՄ-ի անդամների շարքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Վարշավայում:
2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել են կանխիկ գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր: Գողացված բանկային քարտերից մեկով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Հոկտեմբերի 17-ին փլուզում է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի ածխահանքերից մեկում:
Գրեթե 700 ընկերություններ իրենց գրասենյակները Կատալոնիայից Իսպանիայի այլ տարածաշրջաններ են տեղափոխել տարածաշրջանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից ի վեր:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին:
ՊԲ 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
«Շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, կարծում եմ` մոտակա ժամանակահատվածի համար պետք է, որ ունենա մեծ ազդեցություն: Գիտեք, որ շփման գծում լարվածությունը շատ մեծ է: Մեր ակնկալիքը, որ պետք է ադրբեջանական կողմը միջոցներ ձեռնարկի այդ լարվածությունը մեղմացնելու առումով, արձանագրվեց այն վերջնական հայտարարության մեջ, որը տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս առումով, իհարկե, հանդիպման արդյունքները պետք է դրական համարել»,- ընդգծեց Նահապետյանը:
Մեծ Բրիտանիան չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, բայց կարեւոր է համարում երկխոսության պահպանումը: