Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդ»-«Տոտենհեմ». Մադրիդիցիները կարող են խնդիրներ ունենալ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի օրվա հանդիպումներից կենտրոնականում կմրցեն Իսպանիայի չեմպիոն «Ռեալ Մադրիդը» և անգլիական «Տոտենհեմը»:

«Ռեալ Մադրիդ»

Մադրիդյան ակումբը վստահորեն մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ հաղթելով ԱՊՈԵԼ-ին: Այս խաղից առաջ մադրիդցիները 2 անգամ միավորներ էին կորցրել  «Սանտյագո Բեռնաբեուում»՝ իսպանական Պրեմիերայի խաղերում:

Այս խաղում հնարավոր է հանդիպումը բաց թողնեն վնասվածք ստացած Մարսելոն և Մատեո Կովաչիչը:

Կարդացեք նաև

 «Տոտենհեմ»

Լոնդոնյան ակումբը մեկնարկեց Չեմպիոնների լիգայում՝ հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»: Դրանից հետո «Տոտենհեմը» միավորներ կորցրեց Պրեմիեր լիգայում:

Սակայն, այս ոչ-ոքիից հետո  Պոչետինոյի սաները տարան 5 հաղթանակ անընդմեջ:

Այս խաղից առաջ թիմը գրեթե չունի կազմի հետ կապված խնդիրներ:

Ընդհանուր խաղեր

Այս թիմերը հանդիպել են երեք անգամ: Չեմպիոնների լիգայի 2010/11 թվականների մրցաշրջանում լոնդոնյան ակումբը մրցակցի հարկի տակ պարտվեց՝ 0:4, իսկ սեփական դաշտում՝ 1:0 հաշվով: Audi Cup ընկերական մրցաշարի կիսաեզրափակչում մադրիդցիները հաղթեցին 2:0 հաշվով:

Կանխատեսում

Բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում մադրիդյան ակումբին:

Սակայն, հաշվի առնելով այն, որ «Ռեալը» խնդիրներ ունի վերջին խաղերում, «Տոտենհեմն» ունի Մադրիդից միավորներով հեռանալու լավ հնարավորություն:

«Ռեալ Մադրիդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս