
«Երևում է՝ ինձ անվանել են խարիզմատիկ ծիծաղելի անհաջողակ». Յուրգեն Կլոպ

Մարզչի հերթական գլուխգործոցը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մարիբորի» հետ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կլոպին է դիմել սլովենացի լրագրողը: Նա փոխանցել է գերմանացուն Զլատկո Զախովիչի խոսքերը, ով Կլոպին անվանել է տաղանդավոր և խարիզմատիկ մարզիչ, որն անհաջողություններ է կրում և չի հաղթում մեծ տիտղոսներ:
«Հնչում է այնպես, կարծես ես խարիզմատիկ ծիծաղելի անհաջողակ եմ: Շնորհակալություն նման բնութագրման համար: Առանց մեկնաբանությունների:
Ինչ վերաբերում է կայանալիք խաղին, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ելույթը մեզ պետք է վստահություն տա: Սա վճռորոշ պահ է մեզ համար խմբային փուլում: Պետք է լինել արի և կենտրոնացած»,- Կլոպին է մեջբերում Liverpool Echo-ն:
«Լիվերպուլի» և «Մարիբորի» միջև խաղը տեղի կունենա Սլովենիայում երեքշաբթի, հոկտեմբերի 17-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը