
Նեյմարի հետ կոնֆլիկտի պատճառով Էդինսոն Կավանին ցանկանում է ՊՍԺ-ից տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Մոտակա տրանսֆերային պատուհաններից մեկի ժամանակ ուրուգվայցին պլանավորում է հեռանալ Ֆրանսիայի առաջնությունից:
ՊՍԺ-ում ցանկանում են թիմը կառուցել Նեյմարի շուրջ, իսկ բրազիլացին բազմիցս ակնարկել է փարիզեցիների ղեկավարությանը, որ կցանկանար Կավանիի վաճառքն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, ուրուգվայցով հետաքրքրվում են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը», բայց Կավանին ինքը գերադասում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
Նեյմարը և Կավանին վիճել են 11-մետրանոցն իրացնելու ցանկության պատճառով: ՊՍԺ-ն 9 խաղերում հավաքելով 25 միավոր՝ Ֆրանսիայի առաջնության առաջատարն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը