
Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Բրյուսել

Հոկտեմբերի 18-19 արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։
Բրյուսելում նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։