Խորագիր:

ԱՄՆ-ում ներգաղթյալների թիվը հասել է 43,7 մլն ռեկորդային ցուցանիշին. փորձագետներ

ԱՄՆ-ում ներգաղթյալների թիվը հասել է 43,7 մլն ռեկորդային ցուցանիշին. փորձագետներ

ԱՄՆ-ում ներգաղթյալների թվաքանակը, որոնք երկիր են հասել ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ճանապարհով, 2016 թվականի հուլիսին հասել է 43,7 մլն ռեկորդային ցուցանիշին: Այդ մասին հայտնել են Վաշինգտոնի Ներգաղթի հետազոտման կենտրոն ոչ կառավարական կազմակերպության փորձագետները՝ հենվելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի տվյալների վրա, որոնք հրապարակվել են անցած ամսվա կեսին:

Ինչպես նշվում է կենտրոնի տարածած զեկույցում, 2000 թվականից ԱՄՆ-ի՝ արտասահմանում ծնված մշտական բնակիչների թիվն ավելացել է 12,6 միլիոնով: «Երկրի բնակչության ընդհանուր թվաքանակում ներգաղթյալների բաժինն ավելացել է մինչեւ 13,5 տոկոս: Դա ամենաբարձր տոկոսային մակարդակն է վերջին 106 տարվա ընթացքում»,-ընդգծվում է հետազոտության մեջ:

«ԱՄՆ-ի յուրաքանչյուր ութերորդ բնակիչն առաջին սերնդի ներգաղթյալ է: «…» Բացի այդ, երկրում ապրում էր 16,6 մլն երեխա, որոնք ծնվել են այնպիսի ընտանիքներում, որտեղ ծնողներից թեկուզ մեկը ներգաղթյալ է: Ընդհանուր առմամբ ստացվում է 60,4 մլն ներգաղթյալ ու նրանց երեխաները, այսինքն՝ ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը»,-նշվում է փաստաթղթում:

«Երկրում արդեն գտնվող հսկայական թվով ներգաղթյալները, որոնք տարեկան համալրվում են ավելի քան 1 մլն մարդով ի հաշիվ նոր ժամանածների, ուժեղ ազդեցություն են գործում ամերիկյան հասարակության, նրա աշխատուժի, դպրոցների, ենթակառուցվածքի, հիվանդանոցների ու շրջակա միջավայրի վրա: Երկրում հարկավոր է լուրջ բանավեճ անցկացնել՝ նպատակահարմար է արդյոք ներգաղթի մակարդակի հետագա բարձրացումը»,- նշել է կենտրոնի ղեկավարներից մեկը՝ Սթիվեն Կամարոտան:

Վերջին վեց տարիներին՝ 2010 թվականից ի վեր, այն երկրների հնգյակում, որտեղից ավելի մեծ թվով քաղաքացիներ են տեղափոխվել ԱՄՆ, տեղ են գտել Հնդկաստանը, Չինաստանը, Դոմինիկան Հանրապետությունը, Սալվադորը եւ Կուբան: Փորձագետների կանխատեսումների համաձայն, 2023 թվականին երկրի բնակչության ընդհանուր թվաքանակում ներգաղթյալների բաժինը կաճի մինչեւ 14,8 տոկոս: Դա կլինի ամենաբարձր ցուցանիշը ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում: 2060 թվականին ներգաղթյալների բաժինը կկազմի 18,8 տոկոս:

Զեկույցում սահմանազատում է արվում օրինական եւ անօրինական ներգաղթի միջեւ: Այլ հետազոտողների գնահատումներով՝ ԱՄՆ-ում կան 12 մլն անօրինական ներգաղթյալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: