Կիեւը չի ուկրաինացնելու հունգարական դպրոցները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի կրթության նախարար Լիլյա Գրինեւիչը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է իր պաշտոնում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն խնդրել պաշտոնաթող լինել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հոկտեմբերի 19-ի երեկոյան բանաձեւ է ընդունել մոտավորապես 4 տրլն դոլարի չափով 2018 ֆինանսական տարվա համերկրային բյուջեի մասին:
«Ռոսնեֆտ»-ը եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարել են Քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման ենթակառուցվածքային նախագծի համատեղ իրագործումն սկսելու մասին:
ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Տիգրան Խաչատրյանը Երեւանի Նորք Մարաշ համայնքի բնակիչ էր, ընտանիքի միակ որդին:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Առաջիկա 5 օրերը կրկին կանցնեն տաք և արևառատ։ Վայելենք մեր ոսկե աշունը»։
Եվրամիությունում թվային տնտեսության զարգացումը եւ դրա առավելությունների օգտագործումը կպահանջի թվային տեխնոլոգիաների անցման հետ կապված խնդիրների հավաքական լուծում եւ կարգավորման համակարգերի վերանայում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Թուրքիայի Նեվշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 անձինք, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ բերման ենթարվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը, որը վերջին տարիներին Մոսկվայում է եւ բավականին սոլիդ պաշտոն է զբաղեցնում այնտեղ, ամենեւին էլ անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացումներից:
Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել է դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարի Շիրակի մարզի Արփի համայնքի կազմի մեջ մտնող Շաղիկ բնակավայրից 11 բնակիչ է հեռացել: 3 ընտանիքներն էլ Ռուսաստանի Դաշնություն են մեկնել: Համայնքի վարչական ղեկավար Արտակ Բադեյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել»:
Վաշինգտոնին հարկավոր է պատրաստ լինել այն բանին, որ Հյուսիսային Կորեան շուտով կարող է հրթիռային հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին:
ՀՀ քննչական կոմիտեն և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը համատեղ ուսումնասիրել են 2015-2016 թվականների ընթացքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը:
ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, կազմել է 481.73 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա: Վիրավորվել է սակրեբուլոյի մեծամասնական թեկնածուն, գործող պատգամավորն ու նրա բարեկամը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական հավակնորդը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է»:
Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանն «ՀԺ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր մեքենայից գումար չեն գողացել` միայն կոտրել են մեքենայի ապակին:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը երկու բնակարան եւ TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 30 հազար դոլար և 850 հազար դրամ: Բիչախչյանը հայտարարագրել է նաեւ 3 մլն աշխատավարձը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Շաքի համայնքի բնակիչները հուսահատության եզրին են. գյուղացին իր արտադրանքը մեծ դժվարությամբ է սպառում: Կաթն այստեղ վերամշակող գործարանները լիտրը 100–120 դրամով են մթերում: Շաքիի բնակիչների պնդմամբ՝ դա ձեռնտու չէ գյուղացուն: Նրանցից շատերը վերամշակող ընկերություններին կաթ չեն հանձնում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աշխատավարձը սահմանված է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին օրենքով: Մարզպետի դրույքաչափը կազմում է 664 հազար դրամ: Մաքուր աշխատավարձը` 490 հազար դրամ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին»:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ լարվել են ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ Մալայան ակնաբուժական կենտրոնի սեփականատեր Ալեքսանդր Մալայանի հարաբերությունները։
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության ու Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Կատարված ստուգումների արդյունքում՝ այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում։
Երեւանի համար 46 մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրենի գործով դատական գործընթացը դանդաղորեն շարունակվում է: Առաջիկա նիստը նշանակված է հոկտեմբերի 25-ին: