Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի` Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիան «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով գնված ժամանակակից, մարդու օրգանիզմին ամենամոտ միջավայր ապահովող ինկուբատորում կփորձի ցողունային բջիջների միջոցով վիրաբուժության մեջ օգտագործվող մարդու մաշկ աճեցնել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին
Թուրքիայի զինված ուժերը զինտեխնիկայի հերթական խմբաքանակն են հասցրել թուրք-սիրիական սահման:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում կայացած հանդիպման ընթացքում համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն էժանագին և պարզունակ շահարկումներ է անում, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` փորձելով խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։
Խարկովում 11 մարդու վրաերթի ենթարկած Lexus մակնիշի մեքենայի կին վարորդը պատահարից րոպեներ առաջ մուտք է գործել ВКонтакте սոցիալական ցանցի իր էջ:
Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։
Իրաքի դատարանը Իրաքյան Քրդստանի փոխնախագահ Քոսրաթ Ռասուլի ձերբակալման կալանագիր է տվել:
Կրեմլը չի զբաղվում Քսենյա Սոբչակի նախընտրական արշավի նախապատրաստմամբ, որն ավելի վաղ հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Սաս» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները և կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:
Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիան կարող է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը:
Իրանը, չնայած ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից գործադրվող ճնշմանը, կարագացնի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի զարգացումը:
Հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀԱՄԱՍ շարժման մասնակցությամբ պաղեստինյան կառավարությունը պետք է միանշանակ հայտարարի Իսրայելի ճանաչման եւ բռնությունից հրաժարվելու մասին:
100 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիական կինոյի աստղ Դանիել Դարիյոն: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը:
Ավստրալիայի խորհրդարանում պատգամավոր Դեյվիդ Ֆինին խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին:
Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 21-ին նիստ կանցկացնի երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման համար, ինչը Կատալոնիայի իշխանություններին կզրկի լիազորություններից:
Հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթևեկությունը:
Այս նույն ոգով Հարյուրամյա տարելիցին և դրանից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի, Բելիգայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, բանաձևեր ընդունեցին՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք Եվրոպայում և ողջ աշխարհում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս ջանքերը մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոգեկոչման առումով, այլև էական ներդրում են միջազգային կանխարգելման ջանքերում:
Կենտրոն վարչական շրջանի դպրոցներից մեկի սանի վրա դպրոցում քերծվածքներ են հայտնաբերվել, պարզվել է աղջիկը մոր կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվում:
Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաև SOLventures վենչուրային ֆոնդը: Վերջինի ղեկավարներից մեկը Լևոն Հովհաննիսյանն է՝ ռուսաստանյան Delivery Club առաքման ծառայության հիմնադիրը, որը 2016թ. ձեռք էր բերել Mail.ru Group-ը $100 մլն-ով։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 12-18-ը գրանցված երկրաշարժերից 9-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի նախագահ Նադիա Գործունյանի եւ կազմակերպության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Քնարիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային և զեղչի քարտեր:
Երեկ Էջմիածնում մատուռի մոտ գտնվող տնակում տարեց տղամարդու դի է հայտնաբերվել:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն սպառնացել է տարածաշրջանի խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հռչակման հարցի շուրջ, եթե Իսպանիայի կառավարությունը չհամաձայնի երկխոսություն սկսել: