«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, այնուամենայնիվ, կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին այլընտրանք չկա և անհնար է այն վերանայել:
Հոկտեմբերի 21-ին հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը:
Հայաստանի Ճարտարապետների միությունը և «Անի Պլազա» հյուրանոցի սեփականատերը հայտարարում են «Անի Պլազա» հյուրանոցի գլխավոր ճակատի (դեպի Սայաթ-Նովա փ.) ժամանակակից լուծումների բաց մրցույթ:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մկրտիչ Մկրտչյանը 4-րդն էր Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 26 տարեկան է: Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։
Ֆուտբոլի Հյաստանի առաջնության 10-րդ տուրում «Շիրակ»-ը հյուրընկալել էր «Փյունիկ»-ին:
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Գանձասարի վանական համալիրում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի:
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը երկրի գլխավոր դատախազության դեմ հայց է ներկայացրել Սաբաիլի շրջանի դատարան:
Իսպանական Mundo Deportivo պարբերականը ներողություն է խնդրել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբից, քանի որ սխալվել է և Կարասկոյի մասին նյութում «Ղարաբաղն» անվանել է հայկական ակումբ:
Իսպանիայի նախարարների խորհուրդն արտահերթ նիստում կհստակեցնի կատալոնական ճգնաժամը կարգավորելու գործողությունները:
Այսօր Մոսկվայում Հայ ազգի մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի վերջին հրաժեշտին ներկա էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
«Արամը հրաշալի երեխա էր, աշխատող, արարող, ամբողջ գյուղում հարգված ընտանիքից: Այս ցավալի լուրից հետո գյուղում բոլորը վշտի մեջ են: Նոր էլ տեղեկացանք, որ Արամի մարմինը Երևանից տեղափոխում են գյուղ»,- նշեց Ռինդի համայնքապետը:
Ռուսաստանում ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների հետ միասին մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:
ԱԺՄ կուսակցությունը ցավով տեղեկացնում է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանի անժամանակ մահվան մասին: Լյուդվիգ Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1993թթ.` Կառավարությանը կից կրոնի կոմիտեի նախագահ, 1998-1999թթ. «ԱՅԺՄ» թերթի գլխավոր խմբագիր:
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղի տներից մեկից գողություն կատարելու մեջ:
Մյունխենում դանակով հարձակում գործած և հինգ մարդու վիրավորած տղամարդը ձերբակալվել է:
Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել Anonymus խմբի հաքերների կողմից. կայքի աշխատանքը կաթվածահար է եղել:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Ախալցիխեի շրջանի Նաոխրեբո գյուղի 26-րդ ընտրատեղամասում առճակատում է տեղի ունեցել «Վրացական երազանք»-ի և «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների միջև: «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Մեդիկո Գոգոլաձեն հայտարարել է, թե հանձնաժողովի ղեկավարը «Վրացական երազանք»-ի անդամ է, պահանջել է լքել ընտրատեղամասը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Իսրայելը հարված է հասցրել Կունեյտրա նահանգում գտնվող Սիրիայի բանակի օբյեկտներից մեկի ուղղությամբ:
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում չգործող սրճարանի տարածքում հոկտեմբերի 19-ի երեկոյան երկու տղամարդ անսպասելի կրակ են բացել երեք երիտասարդների ուղղությամբ:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.35-ին, «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1994 թ. ծնված Արգիշտի Ս.-ն, Երևանի Լենինգրադյան և Սիսակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Ռազմիկ Աբգարյանին, որը տեղում մահացել է:
Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
Քենիայի կենտրոնական գոտում թռիչքից քիչ անց ուղղաթիռը վայր է ընկել Նակուրու լիճը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Մյունխենի պատմական կենտրոնից ոչ հեռու անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու: