Աշխատող մայերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Դրա փոխարեն պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Այս մասին ԱԺ-ում armtimes.com-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանից օրինակ է վերցրել: «Հայկական ժամանակը»-ը, ուսումնասիրելով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշումները, պարզել է, որ ընտրություններից առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը համայնքի բյուջեի հաշվին սոցիալապես վատ պայմաններում ապրողների անվան տակ գումարներ է բաժանել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության «գործարկմանը» զուգահեռ, 2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ տեղեկացրեց մեր աղբյուրը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետեւանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլեւ, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի տարբեր տեղամասերում ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 5 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել է դատարան:
Miss BumBum մրցույթի մասնակից կանայք, որտեղ որոշում են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքն ունեցող կնոջը, լուսանկարվել են հում մսից պատրաստված լողազգեստներով:
BBC-ն հրապարակել է «ՄակՄաֆիա» սերիալի առաջին թրեյլերը, սերիալ ռուս տարագիրների մասին, որոնք փորձում են վերջ տալ իրենց ընտանիքի հանցավոր անցյալին:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին դատի է տվել հագուստ և կոշիկներ արտադրող New Balance-ին այն պատճառով, որ ամերիկյան ընկերության բուտիները, որոնք օգտագործում է բելգիացին, անորակ են, և նրան անհարմարություն են պատճառում: Ինչպես հաղորդում է The Sun-ը, 29-ամյա ֆուտբոլիստը պահանջում է 2.1 միլիոն ֆունտի չափով փոխհատուցում (մոտ 2.37 մլն եվրո):
Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:
Չինաստանի հարավ – արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, հաջորդ տարի կսկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը:
Ժամացույցների եւ ոսկերչական զարդերի Bulgari իտալական տունը թողարկել է աքսեսուարների Winter Holidays 2017 տոնական հավաքածուն, որը նվիրված է Ծննդյան տոներին եւ Ամանորին:
Մնացյալ աշխարհից Ճապոնիայի բնական մեկուսացումը նրան դարձրել է իրապես անկրկնելի ու բացառիկ մի երկիր: Եվ պատահական չէ, որ ծագող արևի երկրի մշակույթն էլ խիստ տարբերվում է մնացած երկրների մշակույթներից: Ճապոնացիներն իմաստուն ժողովուրդ են. Նրանք սովորել են ապրել բնության և շրջապատող աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ՝ վայելելով երկրի վրա անցկացրած յուրաքանչյուր պահը:
Kefline.ru-ն ներկայացրել է կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին, որոնք ամենաբարդն են սիրահարվում։
Fithacker.ru-ն գրում է, որ խնձորի քացախը հաջողությամբ կարող է օգտագործվել մաշկային մի շարք խնդիրների լուծման նպատակով:
Քնի պակասն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մենք նայում աշխարհին: Այս եզրակացությանն են հանգել Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, փորձագետները փաստել են, որ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական միջոցառումները:
Կենսաբանական գիտությունների դոկտորն այլընտրանքային էներգիա ստանալու ծրագիր է ներկայացնում Երևանում անցկացվող «Երկրորդ համահայկական գիտական համաժողով»-ի շրջանակում:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է շարունակել իր կարիերան «Բարսելոնայում»: Diario Sport-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հետաքրքրվում է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով և ցանկանում է ստորագրել ֆուտբոլիստին՝ «Ատլետիկոյին» վճարելով Անտուանի համար համար նախատեսված հրաժարագինը՝ 100 մլն եվրո:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի առթիվ գիրք է ներկայացրել պատմության մեջ խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի ունեցած դերի մասին, որն Ավագովը գրել է ուկրաինացի մի խումբ պատմաբանների, հասարակական եւ քաղաքական գործիչների համահեղինակությամբ:
Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում այս տարի եւս շարունակվել են պեղումները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Երվանդ Քոչար փող. 19, 21, 23 համարների ջրամատակարարումը:
Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 36 տոկոսը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տեղի է ունենում հերթական վերակենդանացման գործընթացը, ինչը ձեռնտու է բանակցային բոլոր կողմերին՝ թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ թե Մինսկի խմբի համանախագահներին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ հանդիպել է Ճապոնիայի Ակիհիտո կայսեր հետ:
Թուրքիայում հոգեկան խանգարումներով տառապող շուրջ մեկ միլիոն հիվանդ կա: Այս մասին gazeteduvar.com.tr լրատվակայքի համաձայն, տեղեկացրել է շիզոֆրենիայով տառապող հիվանդների աջակցությամբ զբաղվող թուրքական միության նախագահ Մեսութ Դեմիրօղլուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իրեն յուրահատուկ ոճով հիշեցրել է բոլորին, թե ինչու է ինքը հանդիսանում աշխարհի լավագույն մասնագետներից մեկը:
Դեմքի մազերից, բշտիկներից ու սև կետերից կարելի է ազատվել նաև տան պայմաններում՝ օգտագործելով բացառապես բնական բաղադրիչներ։
«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին հայտնվել է մադրիդյան ակումբի տրանսֆերային նպատակների ցուցակում: «Արքայական ակումբի» կողմից Ալիի նկատմամբ հետաքրքրության մասին շշուկները պտտվում էին դեռ նախորդ մրցաշրջանի վերջում, սակայն «Տոտենհեմի» հետ հանդիպումից հետո «Ռեալը» լրջորեն որոշել է ձեռք բերել ֆուտբոլիստին: