Bulgari-ն պայուսակները և փողկապները Ծննդյան տոների առթիվ պատել է աստղերով
Ժամացույցների եւ ոսկերչական զարդերի Bulgari իտալական տունը թողարկել է աքսեսուարների Winter Holidays 2017 տոնական հավաքածուն, որը նվիրված է Ծննդյան տոներին եւ Ամանորին: Այդ մասին հաղորդվում է արտադրողի կայքում:
Նոր հավաքածուում տեղ են գտել Serpenti Forever պայուսակները՝ ֆիրմային փոքրիկ փակով, որոնք ոճավորված են օձի գլխի տեսքով եւ արծնե թեփով: Պայուսակները կարված են մգդակված մետաղազօծ կաշվից եւ զարդացված են դեկորատիվ ութանկյուն աստղերով ու մետաղե ոսկեզօծ դուրգամներով, որոնք ձյան տեղումների տպավորություն են ստեղծում: Նաեւ շարքում ներկայացված են դրամապանակներ ու այցեքարտերի համար նախատեսված տարբեր գույների ու չափերի գրպանիկներ, մետաքսե շարֆեր ու փողկապներ:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր:
Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան: Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր է ու դրանց կառավարիչը: