Բաժիններ՝

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին հայտնվել է մադրիդյան ակումբի տրանսֆերային նպատակների ցուցակում: «Արքայական ակումբի» կողմից Ալիի նկատմամբ հետաքրքրության մասին շշուկները պտտվում էին դեռ նախորդ մրցաշրջանի վերջում, սակայն «Տոտենհեմի» հետ հանդիպումից հետո «Ռեալը» լրջորեն որոշել է ձեռք բերել ֆուտբոլիստին:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Մադրիդի» ղեկավարությունը տպավորված է «Տոտենհեմի» և «Ռեալի» միջև կայացած լոնդոնյան հակամարտությունում (3:1) 21-ամյա կիսապաշտպանի խաղից, որում Դելեն աչքի ընկավ «սերուցքայինների» դարպասին կատարած դուբլով:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ Ալին դարձել է «Արքայական ակումբի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Տոտենհեմը» կարող է Ալիի համար պահանջել ավելի քան 100 մլն ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս