«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը հոկտեմբեր ամսին վերջին տարիների մեջ առաջին անգամ նվազել է, բայց պակասել է շատ քիչ, և սա հիմնականում դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով:
Դանանգում նոյեմբերի 10-ին մեկնարկում է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 25-րդ գագաթնաժողովը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2008 թվականի Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է վարչապետին և խնդրել, որ նամակը հրապարակվի նաև«Հայկական ժամանակում»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿճականների՝ կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը բողոքել է կառավարության կազմում ՀՅԴ-ականների աշխատանքից, նախագահ Սերժ Սարգսյանը, իմիջիայլոց, ասել է, թե առաջիկայում չի բացառվում, որ կառավարության կուսակցական կազմն ընդլայնվի, եւ դրանում ներկայացված լինի նաեւ «Ծառուկյան» դաշինքը:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ շուքով նշել է 60-ամյա հոբելյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ միջոցառումը, որին ներկա է եղել 1000-ից ավելի մարդ, տեղի է ունեցել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանային համալիրում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Ախթալա համայնքի կազմի մեջ մտնող Ճոճկան բնակավայրի մանկապարտեզի երեխաներին աղիքային սուր ինֆեկցիայով տեղափոխել են հիվանդանոց: 5 երեխա ջերմության, սրտխառնոցի, լուծի ախտանշաններով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ երեկ հրապարակվել է 2016 թ.-ի մարտին Սևանում դաժանաբար սպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատավճիռը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից, երբ ռուսալեզու mignews.com (ասում են` իսրայելական) կայքը «սխալմամբ» գրել էր, որ Բենիամին Նաթանյահուն հանդիպել է Հայաստանի «պրեմիեր մինիստր» Էդուարդ Նալբանդյանի հետ, իշխանական կուլիսներում մտախոհ էին՝ «պրեմիեր մինիստրը» գիտենք ով է լինելու, դուք գրեք, թե ով է լինելու ՀՀ ապագա նախագահը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլև ԼՂ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ։
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:40-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներկայացվել է Harry Potter: Wizards Unite նոր մոբայլ լրացված իրականությամբ խաղը: Խաղը ներկայացրել է Warner Bros-ը՝ համագործակցելով Niantic ընկերության հետ, ով հայտնի է Pokémon Go մեծ աղմուկ հանած խաղով:
Բրիտանացի ինժեներ եւ ձեռնարկիչ Ռիչարդ Բրաունինգը գերազանցել է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը:
Մուհամեդ Սամիրը՝ Պակիստանի Կարաչի քաղաքից, կարողանում է ձեռքերի օգնությամբ գլուխը շրջել 180 աստիճան:
BBC ալիքի «Երկնագույն մոլորակ 2» նախագծի նկարահանող խմբի վրա, որը բատիսկաֆով սուզվել էր ծովի հատակը՝ նկարահանելու, թե ինչ է տեղի ունենում սատկած կետի լեշի հետ, հարձակվել է շնաձկների «ոհմակը»:
Facebook սոցիալական ցանցն սկսել է այն գործառույթի թեստավորումը, որը կանխում է Համացանցում մերկ տեսքով ուրիշների լուսանկարների հրապարակումը:
Շվեդ պարուհի եւ դերասանուհի Ալիսյա Վիկանդերը նկարահանվել է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան կրուիզային հավաքածուի գովազդում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Թեստ, որի ճշգրտությունը զարմացնում է։ Հասկանալու համար, թե ինչ հոգեվիճակում եք, ընտրեք լուսանկարներից մեկն ու կարդացեք, թե ինչ է նշանակում ձեր ընտրությունը։
Արյան վատ շրջանառությունը շատ ավելի լուրջ խնդիր է, քան կարծում եք։ Արյան նորմալ շրջանառության դեպքում օրգանիզմն ապահովվում է անհրաժեշտ նյութերով և հորմոններով, կարգավորվում է pH-ի մակարդակը։ Այն էական նշանակություն է ունենում օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսներում։
Ասպրոզին հորմոնի պարունակության նվազեցումը, հորմոն, որը պատասխանատու է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի համար, նպաստում է քաղցի զգացման թուլացմանը եւ մարդու կողմից գործածվող սննդի քանակության նվազեցմանը:
Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, նոյեմբերի 9-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տան արեւելյան դարպասների մոտ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությանը չինական մոտիվներով զգեստ էր հագել։
Երասխ-Երևան ավտոճանապարհին երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Apple-ը դարձել է աշխարհի առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան սակարկությունների ավարտին գերազանցել է 900 մլրդ դոլարը. նոյեմբերի 8-ին Ոուլ-սթրիթում կայացած առեւտրաշրջանի արդյունքներով ընկերության բաժնետոմսերը թանկացել են 0,8 տոկոսով՝ մինչեւ 176,24 դոլար, շուկայայական արժեքն ավելացել է մինչեւ 904, 9 մլրդ դոլար։
Ինձ համար միշտ առաջին տեղում մարդն է, նրա հույզերը, ապրումները: Անդրադառնում եմ թեմաների, որոնք ինձ հուզում են, անհանգստացնում: Շոշափում եմ խնդիրներ, որոնց մասին ցանկանում եմ խոսել, բարձրաձայնել: «Կյանք ու կռիվ»-ը նկարելիս ինձ համար էական էր մարդկային ճակատագիրը, կենսագրությունը: Բայց ամեն մարդ մի կերպ է մեկնաբանում ֆիլմը, տարբեր գաղափարներ տեսնում դրա հիմքում:
Նեյմարի և Էմերիի միջև չկա ուղղակի կոնֆլիկտ, բայց բրազիլացին իր ամբողջ վարքագծով հասկացնել է տալիս, որ չի գնահատում և չի հարգում ՊՍԺ-ի գլխավոր մարզչին:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վերջին մեկուկես տարում տնտեսական վիճակի ակնհայտ բարելավում է արձանագրում՝ նշելով, որ դրա մասին են խոսում ցուցանիշները։
«Արքայական ակումբը» մտադիր է ուժեղացնել թիմը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատայով: Անհաջող ամառային տրանսֆերային կամպանիան ստիպել է «Արքայական ակումբին» ակտիվություն ցուցաբերել ձմեռային պատուհանի ժամանակ:
ՀՀ կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին կհատկացնի 1 մլրդ 665 մլն 144 հազար դրամ: Կառավարության հավանությանն արժանացած նախագծով նշված գումարից 389 մլն 203 հազար 500 դրամը կուղղվի աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների, իսկ 1 մլրդ 275 մլն 940 հազար 800 դրամը` պարգևատրումների, դրամական խրախուսումների ու հատուկ վճարների համար:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չի կարողանում տեսնել ապագան: «Իմ երազանքը միշտ եղել է «Նյուելս Օլդբոյզում» խաղալը, դա այն է, ինչ ես ուզել եմ, երբ երեխա եմ եղել: Երբ ես եկա թիմ, ես պատկերացնում էի, թե ինչպես պետք է խաղամ Արգենտինայի առաջնությունում, բայց ես չգիտեմ՝ ինչ կկատարվի մոտակա տարիներին»։