
Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը: Ինֆոգրաֆիկան հրապարակված է ընկերության կայքում:
Վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է Toyota Hilux-ը, որը 25 երկրներում գլխավորել է վաճառքները: Երկրորդ հորիզոնականում է Volkswagen Golf-ը, որն առանձնահատուկ պահանջարկ է վայելում Եվրոպայում: Եռյակը եզրափակում է Toyota Land Сruiser-ը, որը տարածված է Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Հյուսիսային Ամերիկայում անփոփոխ առաջատար է մնում Ford F-150 «ծանրաքարշը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: