Բաժիններ՝

Ֆելաինին դատի է տվել New Balance-ին. նա հայտարարել է, որ վնասվածքը ստացել է անորակ բուտիների պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին դատի է տվել հագուստ և կոշիկներ արտադրող New Balance-ին այն պատճառով, որ ամերիկյան ընկերության բուտիները, որոնք օգտագործում է բելգիացին, անորակ են, և նրան անհարմարություն են պատճառում: Ինչպես հաղորդում է The Sun-ը, 29-ամյա ֆուտբոլիստը պահանջում է 2.1 միլիոն ֆունտի չափով փոխհատուցում (մոտ 2.37 մլն եվրո):

Ֆելաինիի փաստաբանները նաև նշել են, որ բուտիները «անհարմար են, ազդում են նրա կատարողականի վրա և դարձել են խաղից հաճույք չստանալու պատճառը»: Բացի այդ, New Balance-ը դատարան է ներկայացրել փաստաթղթեր, որոնցում ասվում է, որ Ֆելաինին ավելի վաղ նշել է, որ կոշիկներն իդեալական են, և ևս 12 զույգ է պատվիրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս