
Ժոզե Մոուրինիոն՝ իր կարիերայի 26-րդ տիտղոսի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իրեն յուրահատուկ ոճով հիշեցրել է բոլորին, թե ինչու է ինքը հանդիսանում աշխարհի լավագույն մասնագետներից մեկը:
Պորտուգալացի մարզիչը գտնում է, որ ֆուտբոլային հանրությունն արժանի կերպով չի գնահատում իր ձեռքբերումները տվյալ մարզաձևում: Իր անկրկնելի ոճով Ժոզեն որոշել է հիշեցնել բոլորին սեփական տիտղոսների մասին:
«Հնարավոր է՝ 25 տիտղոսն այն սահմանն է, որը մարզիչն անպայման պետք է անցնի, որպեսզի հաջոողակ համարվի: Ոմանց անհրաժեշտ է հաղթել 4 տիտղոս, որպեսզի համարվեն թոփ-մարզիչ, ինչ-որ մեկին՝ 12, 15 կամ 24: Ես 25 հատ հաղթել եմ, և ինձ պետք է ևս մեկը հաղթել: Հնարավոր է, երբ ես հաղթեմ 26-րդ տիտղոսը, կստանամ ճանաչում»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը