Բաժիններ՝

Ռախոյը հուսով է, որ ընտրություններից հետո Կատալոնիան կխաղաղվի

Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյն այն կարծիքին է, որ դեկտեմբփերի 21-ին նշանակված ընտրություններից հետո Կատալոնիան կխաղաղվի: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 12-ի երեկոյան գերմանական Handelsblatt թերթում հրապարակված հարցազրույցում։

«Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո Կատալոնիա կվերադառնա հանգստությունը, եւ մենք խաղաղ գոյակցության ականատեսները կլինենք»,- ասել է վարչապետը:

Նա համոզմունք է հայտնել , որ «անջատականները կկորցնեն աջակցությունը»: «Կատալոնիայի բնակիչները տեսան, որ անջատականները չեն կարող կատարել իրենց խոստումները,- նշել է Ռախոյը:- Նրանք խոստացել էին, որ Եվրոպան իրենց կաջակցի, մինչդեռ ոչ մի երկիր դա չարեց: Նրանք խոստացել էին, որ Իսպանիայից անջատվելը տնտեսական հետեւանքներ չի ունենա, բայց Կատալոնիան արդեն լքել են ավելի քան 2 հազար ընկերություններ»:

Կառավարության նախագահը նշել է, որ նախարարների իր կաբինետը ոչ մի պահուստային պլան չունի այն դեպքում, եթե անկախության կողմնակիցները մեծամասնություն ստանան տարածաշրջանի նոր խորհրդարանում: «Մեր ունեցած միակ պլանն այն է, որ ապահովենք Կատալոնիայի ապագա կառավարության կողմից օրենքների կատարումը»:

Նա հավելել է, որ Մադրիդը գնահատում է ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը: «Այն այդքան կարեւոր էր, քանի որ Կատալոնիայի անջատումն ուղղված կլիներ ոչ միայն Իսպանիայի, այլեւ ամբողջ Եվրոպայի դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս