
Փղերն զբոսաշրջիկներին վախեցրել են ՀԱՀ-ի սաֆարիում

Մասեկե հարավաֆրիկյան արգելոցում փղերը հարձակվել են զբոսաշրջիկների փոխադրող ավտոմեքենայի վրա՝ փորձելով նրանց հեռացնել ձագերից: Կենդանիները բարձր ձայներ արձակելով վազում էին մեքենայի մոտ, բայց վերջին պահին կանգ էին առնում: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Փղերին նկարահանել է սաֆարիի ժամանակ ճանապարհորդներին ուղեկցող էքսկուրսավար Ֆրենք դե Բիրը: Նրա խոսքով՝ այդ շրջանում առյուծներ են նկատվել, ուստի կենդանիները սովորականից ավելի էին նյարդայնանում: «Ես ավելի վաղ կարդացել եմ փղերի նման վարքագծի մասին եւ գիտեի, որ վախենալու բան չկա»,-բացատրել է տղամարդը: