
Շուրջ 70 հազար իրանցիներ մնացել են առանց օթևանի. Կարմիր խաչ

Շուրջ 70 հազար իրանցիներ հզոր երկրաշարժից հետո մնացել են առանց օթեւանի եւ շտապ կարգով ժամանակավոր կացարանի կարիք ունեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրանական Կարմիր խաչի մի աղբյուր:
«Ներկայում շուրջ 70 հազար մարդ ժամանակավոր կացարանի կարիք ունի երկրի արեւմտյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, բայց այդ թիվը կարող է աճել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Իրանի նախագահ Հասան Ռոհունանին արդեն կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: Աղետի գոտի են ուղարկվել փրկարարների լրացուցիչ ստորաբաժանումներ, Կարմիր խաչի տեղի մասնաճյուղն այնտեղ ծավալել է որոնողական ու փրկարարական գործողություններ:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Սարպոլ է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա: