Բաժիններ՝

Շումախերի մրցարշավային բոլիդը 7,5 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում

«Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի մրցարշավային բոլիդը 7,5 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby՚s աճուրդում, ինչը գնային ռեկորդ է սահմանել այդ դասի ավտոմոբիլների համար: Sotheby՚s-ում նշել են, որ առաջին անգամ են ավտոմոբիլ վաճառքի հանել արդի արվեստի աճուրդում, եւ այդ որոշումն իրեն արդարացրել է։

Աճուրդի աչքի զարնող մյուս իրադարձությունների թվում կարելի նշել բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Ջորջ Դայերի երեք էտյուդները» տրիպտիխը, որը վաճառվել է 38,6 միլիոն դոլարով:

ՉԺՀ-ի առաջնորդ եւ հիմնադիր Մաո Ցզեդունի դիմանկարը, որն ստեղծել է ամերիկացի փոպ-արտիստ Էնդի Ուորհոլը, վերջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել է 1974 թվականին: Նոյեմբերի 16-ին կայացած աճուրդում դրա դիմաց վճարել են 32,4 միլիոն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս