2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած ներքոնշյալ անձանց հարազատներին խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով (097-24-10-00):
Պարոն Տոնոյան, երբ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ և դրանից հետո հեղափոխականներն անվանարկում, ծաղրում, հայհոյում էին, իրենց խոսքերով՝ «նախկիններին», այն է՝ Ձեր նախկին գործընկերներին, Դուք անձամբ ինչպե՞ս էիք Ձեզ զգում և Դուք ինքներդ Ձեզ համարո՞ւմ էիք նախկին։ Եթե ոչ, ապա․․․
Հունվարի 16-ին մեկնարկել է նոր մաթեմատիկական արշավ-մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած Կորիզ կրթական ծրագիրը և աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի կողմից 10 լավագույն դպրոցներից մեկը ճանաչված ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։
Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող «Արարատ» թենիսի ակումբում սպասում են, որ գուցե իրենց կարծիքն էլ հաշվի առնեն, երբ որոշում են կորտերը քանդել։ Այգում կառուցված ռեստորանների, արագ սննդի կետերի և սրճարանների մի մասը նշում են` դեռ չգիտեն՝ ինչ է լինելու, մամուլից են տեղեկացել այն մասին, որ իրենց շինությունները քանդվելու են։ Քաղաքապետարանից հայտնել էին՝ ցանկի մեջ ներառջած են «Տաշիր պիցցա» արագ սննդի կետը, «Լաբիրինտ» գարեջրատունը, «Նովելլա» մյուզիք հոլը, «Մոնտանա» մյուզիք հաուսը, «Հուկահ» լաունջ & Ռումս սրճարանը և այլ շինություններ ու կրպակներ։
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը միավորում են իրենց ջանքերը՝ տեղական արժույթով ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու և Հայաստանում կապիտալի շուկան ուժեղացնելու նպատակով։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հիշեցրել է, որ հունվարի 9-ին նախատեսված թուրք առաջին տիեզերագնացի թռիչքը հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
2024 թ. հունվարի 11-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը հարցազրույց է տվել մի խումբ, այսպես կոչված, ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների, որտեղ հանդես է եկել մի շարք ստերով ու հակահայկական հայտարարություններով: Այսպես,
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
2023թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը, այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ նախարար Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցերից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ:
ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
Անճարությունից էլ չգիտեն՝ ինչ անել։ Էլ չգիտեն՝ ում հանձնարարեն, որ Աշոտյանի բանտարկությանը «իրավական տեսք» տան։
Ուկրաինան «ձախողեց իր հակահարձակումը», իսկ եթե երկրի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը շարունակվի, «ուկրաինական պետականությունը կարող է անդառնալի հարված կրել»։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում փորձագետները նշել են 2024 թվականին գլոբալ ռիսկերը:
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովը արձանագությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է՝ Թատրոնը անվստահություն է հայտնում նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին: Արձանագրությունը ներկայացնում ենք ստորև․
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է զալում» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Թալինի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը անդրադարձել է ԱԺ նոր նախագծին, որով առաջարկվում է քրեական պատասխանատվությունից ազատել բանակում չծառայածներին․
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ հունվարի 27-ին Լոս Անջելեսում կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցացիայի 35-րդ հոբելյանական տարեկան ժողովին․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում կոշտ քննադատության է արժանացրել հավաքական Արևմուտքին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունվարի 16-ին Դովոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: «Ես ձեզ իրական տեղեկություն կհայտնեմ, Ռուսաստանը չի հասնի իր ռազմավարական նպատակներին..», նշել է ֆոն դեր Լայենը:
Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ հակամարտությունը կարող էր վաղուց ավարտվել, եթե Ուկրաինան չհրաժարվեր բանակցություններից:
Գազայի 2,3 միլիոն բնակիչներից 378,000-ը գտնվում են սովի հինգերորդ փուլի կամ աղետալի մակարդակի վրա: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):
ԱՄՆ-ի շատ քաղաքներ կարող են ուրվական քաղաքներ դառնալ մինչև 2100 թվականը, ասվում է Nature Cities ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Կարո՞ղ է արդյոք Զելենսկու փոխարինող լինել, մեկը, ով իսկապես ցանկանում է (և կարող է) դուրս բերել Ուկրաինան ինքնաոչնչացման անդունդից: Ամենայն հավանականությամբ՝ այո։ Բայց եթե ուկրաինացի ժողովուրդը չանդրադառնա այն կորուստներին, որոնք կրում է առաջնորդների բացասական (կարդա՝ հեղափոխական) ընտրության և ճանապարհին իրենց սխալների պատճառով, ապա Զելենսկու փոխարինումը մեկ այլ հեղափոխականով անխուսափելի է։
Այսօր՝ հունվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Հայտնում է shamshyan.com-ը:
Եվրախորհրդարանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդությանը չի մասնակցի։ Այս մասին ասվում է եվրոպական առաջատար պատգամավորների մամուլի հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ, որոնք կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 7-ին։
Երեքշաբթի Եվրամիության անդամ երկրները պաղեստինյան «Համաս» քաղաքական խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարին ավելացրել են իրենց պատժամիջոցների ցուցակում՝ ի պատասխան անցյալ հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակմանը, հայտնում է Reuters-ը։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս երկու օրը Ազգային ժողովում ամենաշատ քննարկված հարցն օրենսդրական մի նախաձեռնություն էր, որ վերաբերում էր 27 տարին լրացած, ՀՀ Զինված ուժերում ծառայությունից խուսափած Հայաստանի քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Եվրախորհրդարանում Ավստրիայի ազատության կուսակցության պատվիրակության ղեկավար Հարալդ Վիլիմսկին կոչ է արել դադարեցնել ֆինանսավորել Ուկրաինային՝ նշելով, որ այդ երկրի մեջ գումար լցնելը միայն սնուցում է կոռուպցիան այնտեղ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։