Այսօր՝ ժամը 22:06-ին Ադրբեջանում՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
2023 թվականին, 2022 թվականի համեմատ, մայրաքաղաք Թբիլիսիում կայանելու համար տուգանքների չափն աճել է 14 մլն լարիով կամ գրեթե 280 տոկոսով։
ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ և հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանից: Հայտարարությունը տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
Մոտ 5 ամիս է Մեղրիի դիահերձարանը կրակի բռնկման հետևանքով չի գործում, և 12․000 բնակչություն ունեցող Մեղրի համայնքում մարդ մահանալու դեպքում, տանում են Մեղրիից մարզկենտրոն Կապան, դիահերձում են, նորից բերում, մեղրեցիններին պատճառելով ֆինանսական, հոգեբանական և սթրեսային մի նոր՝ մարդկային ուղեղում չտեղավորվող փորձություն։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Էստոնիան Ուկրաինային տարեկան 14 միլիոն եվրո կհատկացնի։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության փոխկանցլեր Մարիյն Ռատնիկը։
Հայաստանում տարեկան 260-270 կնոջ մոտ հայտնաբերվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Հիվանդությունից տարեկան մոտ 150 կին է մահանում: Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանը նվիրված կլոր-սեղան քննարկման շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանն՝ ընդգծելով, որ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց մեծամասնությունը դիմում է բուժհաստատություն արդեն այն ժամանակ, երբ ռադիկալ բուժում կազմակերպելն անհնար է լինում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միացել է Համաշխարհային բանկի Պահուստների կառավարման և խորհրդատվական գործընկերության ծրագրին (ՊԿԽԳ):
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն, ով առանձնահատուկ «սեր» ունի ազատ խոսքի և մամուլի նկատմամբ, այսօր իր մոտ է հավաքել ինչ որ մարդկանց և քննարկել «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքը փոխելու հարցը: Հանդիպմանը ներկա են եղել ինչ որ չինովնիկներ եւ իշխանությունների սիրելի Լևոն Բարսեղյանը, Նունե Սարգսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և այլն:
Հունվարի 19-ին, ժամը 12։24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Արդար դատաքննության իրավունքը քաղաքական իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, որի նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է համապատասխանի օրինականության և համաչափության սկզբունքներին։
Նրա տվյալներով ՝ այդ որոշման համատեքստում Իսլամաբադ և Թեհրան կվերադառնան ավելի վաղ հետ կանչված դեսպանները։
Խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը վարձակալական հիմունքներով ռումինական «Կլուժից» վերադառնում է «Փյունիկ»։ Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:
Ասել է Ադրբեջանին, որ Զանգեզուր միջանցք կոչվածի մասին բան չենք պայմանավորվել: Հայաստանին էլ ասել է, որ Հայաստանի տարածքի վրայով անցնող Նախիջևանին կապող ճանապարհը պիտի ռուսները հսկեն:
Եվրամիությունը հատուկ պատժամիջոցների ռեժիմ է ստեղծել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Խորվաթիայի ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները։
Վրաստանում վառելիքի գինը վերջին 1 շաբաթում նվազել է 4-ից 10 թեթրիով, bm.ge լրատվականի փոխանցմամբ՝ հայտնում են Նավթամթերք ներմուծողների միությունից:
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, տարածաշրջանի և հարակից շրջանների բոլոր պետություններին զսպվածության և դիվանագիտական ճանապարհով հարցերի լուծման։ Այս դեպքում դա միակ բանն է, որը կարող է օգնել»,- ասել է Պեսկովը։
Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատարանից ստացել եմ ծանուցագիր այն մասին, որ Մալյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին ժամը 14:00-ին։
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սաղ պարերը պարել է,հիմա էլ նոր սահմանադրություն է Նիկոլի սիրտը ուզում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 18-ին հավանություն է տվել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման ժամկետը մինչև մարտ երկարաձգելու մասին օրինագծին՝ դրա աշխատանքների դադարեցումից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները:
Հայ շախմատիստ Մարիա Գևորգյանը կիսատ կթողնի Հայաստանի կանանց առաջնությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կսահմանվի Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի օգնականի հաստիք:
Ռուսաստանը պատրաստ է հնարավոր առավելագույնն անելու՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։