
Գազայի հատվածում մոտ 1 միլիոն մարդ սովի ծայրահեղ փուլում է գտնվում. ՄԱԿ

Գազայի 2,3 միլիոն բնակիչներից 378,000-ը գտնվում են սովի հինգերորդ փուլի կամ աղետալի մակարդակի վրա: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):
Հինգերորդ փուլը նշանակում է սննդի ծայրահեղ պակաս, սով և գոյատևման սպառված հնարավորություններ:
Բացի այդ, 939 հազար մարդ գտնվում է սովի չորրորդ «արտակարգ» փուլում։
Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի՝ սննդի ոլորտում մասնագիտացած կազմակերպություններ և ՄԱԿ-ի այլ գործակալությունները կարող են առաջիկա երկու ամսվա ընթացքում բավարարել թերսնված երեխաների և խոցելի մայրերի սննդային կարիքների միայն 25%-ը։