Եվրամիությունը ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդին ներառել է պատժամիջոցների ցուցակում
Երեքշաբթի Եվրամիության անդամ երկրները պաղեստինյան «Համաս» քաղաքական խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարին ավելացրել են իրենց պատժամիջոցների ցուցակում՝ ի պատասխան անցյալ հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակմանը, հայտնում է Reuters-ը։
Այժմ նրա միջոցները և այլ ֆինանսական ակտիվները ԵՄ անդամ երկրներում կսառեցվեն, իսկ ԵՄ օպերատորներին կարգելվի նրան տրամադրել միջոցներ և տնտեսական ռեսուրսներ։
61-ամյա Սինվարը ծնվել է Խան Յունիս փախստականների ճամբարում, ընտրվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Գազայում 2017 թվականին և մեկն էր այն 1027 պաղեստինցիներից, ովքեր ազատվել էին իսրայելական բանտերից 2011 թվականին Գազայում պահվող մեկ իսրայելցի զինվորի հետ փոխանակման արդյունքում: