Բաժիններ՝

«Կարճ ասած, եթե հարուստ ես, փախիր բանակից, եթե աղքատ ես, դա քո գլխում է»․ Դավիթ Մանուկյան

Թալինի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը անդրադարձել է ԱԺ նոր նախագծին, որով առաջարկվում է քրեական պատասխանատվությունից ազատել բանակում չծառայածներին․

«Ըստ նախագծի առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվելու քրեական պատասխանատվությունից․

Առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։

Կարճ ասած, հարուստներն ու պաշտոնյաները այլևս կարիք չունեն ոչ փախչելու, ոչ հիվանդության թղթեր հավաքելու և ոչ էլ սրան նրան կաշառք տալու, պարզապես կարող են օրենքով սահմանված կարգով անրաժեշտ գումարը վճարել և ազատվել ծառայությունից։

Հասարակ մարդկանց երեխաները միշտ էլ մեկնում են զինվորական ծառայության, իսկ այս օրենքը ընդունվում է միայն հարուստների համար։ Ու սա անում են այն իշխանությունները, որոնց մեր ժողովուրդը իր ուսերի վրա դրած բերեց իշխանության։

Մի խոսքով, եթե հարուստ ես, ապա փախիր բանակից մինչև 27 տարին լրանալդ, հետո կվճարես անրաժեշտ գումարը և հանգիստ կազատվես ծառայությունից։

Եթե հարուստ ես, նոր կարող ես իջնել Երևանի կենտրոն, որովհետև կարմիր գծերի վճարը արժի 160.000 դրամ։

Եթե հարուստ ես, նոր կարող ես մեքենա վարել, չէ որ Հայաստանում բենզինինի մեկ լիտրը արժի 560 դրամ։

Իսկ եթե աղքատ ես, ուրեմն աղքատությունը քո գլխում է, սիրելի հայրենակից (ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը)»,- գրել է Մանուկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս