«Քանի հազար մարդ էր Նիկոլից հետո Հայրենիք պատրաստվում վերադառնա՞լ»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս երկու օրը Ազգային ժողովում ամենաշատ քննարկված հարցն օրենսդրական մի նախաձեռնություն էր, որ վերաբերում էր 27 տարին լրացած, ՀՀ Զինված ուժերում ծառայությունից խուսափած Հայաստանի քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին։

Տեւական բանավեճից հետո այն ի վերջո ու ցավոք սրտի ընդունվեց։

Ասեմ ավելին՝ իշխանական մի քանի պատգամավոր, որ արմատապես դեմ էր այդ նախաձեռնությանը, գլխիկոր կողմ քվեարկեցին։ Իշխանականներից էլ որոշները կամ հեռացան դահլիճից, որ չքվեարկեին, կամ էլ չմասնակցեցին քվեարկությանը։

Բայց հիմա արձանագրեմ, թե ինչ որոշեց Նիկոլի խորհրդարանական մեծամասնությունը։

Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները, որոնց նկատմամբ արդեն կա քրեական հետապնդում, 27 տարին լրանալուց հետո Հայրենիք վերադառնալու դեպքում, ծառայությունից ազատվելու համար պետք է վճարեն աստղաբաշխական գումար՝ շուրջ 40 հազար դոլար։ (Ասում էին քաղաքացին տուգանքի մատերիալ չէ…)

Սփյուռքով Հայրենիքը շենացնելու խոստում տվողներն այսօր որոշեցին, որ Հայաստանի Հանրապետւթյան քաղաքացի դառնալ ցանկացող մինչեւ 37 տարեկան ամեն մի քաղաքացի պետք է վճարի 2 ու կես միլիոն դրամ, որ նրան չտանեն բանակ։

Քանի հազար մարդ էր Նիկոլից հետո Հայրենիք պատրաստվում վերադառնա՞լ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031