Վրաստանյան ընկերությունների 22 տոկոսը հունվար-մարտ ամիսներին թանկացում է կանխատեսում։ Այդ մասին նշված է Վրաստանի բիզնեսի ասոցիացիայի (BAG) հրաապարակած ինդեքսում:
Բաքվում կահույքի արտադրամասում պայթյունի և հրդեհի հետևանքով 9 մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությունը:
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
2023 թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը:
Իտալական «Ռոմա»-ն նոր գլխավոր մարզիչ է նշանակել ակումբի նախկին լեգենդար ֆուտբոլիստին:
Կատարվում է քննություն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային՝ պարզաբանելով, որ դա համարում է ոչ թե բարեգործություն, այլ ներդրում Արևմուտքի երկրների անվտանգության մեջ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումները:
Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դեռևս բացասական դինամիկա կա: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։
Ուկրաինան կայուն ֆինանսական և ռազմական օգնության կարիք ունի Ռուսաստանին դիմակայելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեյի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոյին։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը
Սերժ Սարգսյան։ Ռազմաքաղաքական գործիչ, ով հստակ ընդգծեց, որ միջազգային ասպարեզում իր երկիրը պետք է սեփական արտաքին քաղաքականությունը վարի։ Նա կարողացավ ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, նրա շնորհիվ սկսվեցին հիմնավոր քաղաքական գործընթացներ։ Հայաստանը վարում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն բոլո՛ ր ուղղություններով, ուներ լավ հարաբերություններ բոլո՛ ր կարեւոր կենտրոնների հետ։
Քաղաքացի Լ․Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։
Ակբա բանկն առաջիկա 3 տարիներին կշարունակի լինել «Երևանի գինու օրեր» փառատոնի գլխավոր հովանավորը։
Կրթական ոլորտում ներդրված գումարը ներառում է Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ մասնագիտությունների գծով ԶՊՄԿ-ի աշխատակիցների ընտանիքի անդամ հանդիսացող 1112 ուսանողների ուսման վարձավճարները։ Ընդ որում, ԶՊՄԿ-ն հետևում է ուսանողների ուսման առաջընթացին և գնահատականներից կախված, կատարում վճարների մի մասը, ուսանողներին պարտավորեցնելով հետևել ուսման առաջընթացին։
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հայտարարել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ մեկ այլ հատվածում սահման բացել։
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը: Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս:
Չնայած JN.1-ի արագ տարածման և դեպքերի թվի համեմատաբար աճին, առկա սահմանափակ ապացույցները չեն վկայում, որ հիվանդության ծանրությունն ավելի բարձր է՝ համեմատած շրջանառվող այլ տարբերակների հետ:
Իրանն ինքնուրույն ակտիվություն ցուցաբերեց: Հաշդ աշ-Շաաբին չէր, որ հարվածում էր Իրաքում ամերիկյան և իսրայելական դիրքերին, ոչ էլ Ֆաթիմիյունը, Զեյնաբիյյունը կամ այլ վստահված անձինք, որոնք հարվածում էին Սիրիայում գտնվող ամերիկացիներին։ Հարվածներն իրականացրել է հենց Իրանը, ինչպես դա 2020 թվականին՝ ի պատասխան Քասեմ Սոլեյմանիի սպանությանը։
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «2018 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք, ըստ էության, ներկայացվել են որպես մեր երկրի պաշտոնական քաղաքականություն ու որպես «նոր, արմատական մոտեցումներ»։
shamshyan.com-ի տեղեկություններով, հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։
Թուրք հոդվածագիր Թալաթ Աթիլլան, անդրադառնալով Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերին, նշել է. «Ըստ փորձառու քաղաքական վերլուծաբանների՝ ԱՄՆ-ն ոչ հեռու ապագայում մի քանի ռազմավարական քայլերով կրկին կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է։
Վրաստանում բժշկական հաստատություններ այցելությունների թիվն աճել է սեզոնային վիրուսային հիվանդությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրամական փոխանցումների (տրանսֆերտների) ծավալը նվազել է 42.4 տոկոսով։ Այս տվյալները հրապարակել է Վրաստանի Ազգային բանկը։
Երեք օր առաջ Սյունիքում 13 կգ. թմրանյութ ենք հայտնաբերել՝ կրիստալ, հերոին, ափիոն. Վահե Ղազարյան