 
                        «Գոյ» թատրոնի ընդհանուր ժողովը անվստահություն է հայտնում Կարեն Սիմոնյանին
 
                                    Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովը արձանագությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է՝ Թատրոնը անվստահություն է հայտնում նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին: Արձանագրությունը ներկայացնում ենք ստորև․
Արձանագրության մեջ

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել էր աշխատանքից, և նրա փոխարեն էր տնօրեն նշանակվել Կարեն Սիմոնյանը, որն էլ և ստորագրեց կառավարության որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Նշենք, որ մեկ այլ որոշմամբ երեկ Կարեն Սիմոնյանը դադարեցրել է թատրոնի աշխատակիցների փաստաբան Կարո Ասատրյանի լիազորությունները, քանի որ նա կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        