Չինաստանը կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերսկսել Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։
Վրաստանից թեթև ավտոմեքենաների վերարտահանմամբ Հայաստանը չորրորդն է: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) 2023 թվականի նախնական գնահատականի՝ 2023 թվականին Վրաստանից արտահանվել է 2,126 մլրդ դոլարի ավտոմեքենա (107 հազար 898 միավոր), իսկ 2022-ին՝ 905,7 մլն դոլար (79 հազար 887 միավոր), ինչը 134,8 տոկոս աճ է նշանակում:
Կատարվում է քննություն:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը:
Վրաստանը 2023 թվականին Ռուսաստան է արտահանել մոտ 62,2 հազար տոննա գինի։ Դա 10,9%-ով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Արևմտյան ափում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ձերբակալված պաղեստինցիների թիվը հասել է 6195-ի:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն կոչ է արել դադարեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Այս մասին նշված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ 4 ամիս է` Նարեկ Մալյանը բանտում է: Նրան մեղադրում են մի արարքում, որն այս իշխանության ամենաընդգծված հատկանիշներից է և որով ամենաբարձր մակարդակով շարժվում է իշխանությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը,Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հունաստանի նախկին պետնախարար Թեդորոս Ռուսոպուլոսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ։ Այս մասին նշված է ԵԽԽՎ X–ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով, ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները, եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված, անցել են ուժեղացված ծառայության։
Սևանա լճում սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ՝ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հունվարի 21-ին պաշտոնական այցով գտնվել է Թուրքիայում:
Լիտվայում տեղի են ունենում ռազմաօդային ուժերի վարժանքներ, որոնց մասնակցում են Լիտվայի Զոկնյայի ավիաբազայում տեղակայված ՆԱՏՕ-ի կործանիչները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լիտվայի բանակի հրամանատարության հայտարարությունը։
Ֆրանսիական FS Alsace բազմանպատակային ֆրեգատը, անցնելով Սուեզի ջրանցքը, մտել է Կարմիր ծով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Միջերկրածովյան գոտու հրամանատարության հայտարարությունը:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով բնակիչների ներողամտությունը:
Հռոմում հունվարի 22-ին գումարվել է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի 18-րդ լիագումար նիստը, որը նվիրված է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության 20-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նշելով, որ նիստը տևելու է մինչև հունվարի 26-ը։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին։
Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարությունն առաջարկին՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»․
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-11-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետը, ինչպես նաև, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-11-Ն օրենքի 11.1.-րդ գլխի իրավակարգավորումները՝
Երեկ հերթական անգամ ապացուցվեց, որ որոշ մարդկանց համար իրենց չբավարարված ամբիցիաներն ավելի կարևոր են, քան նիկոլի ռեժիմի իշխանազրկումը: Քաղաքական հայտնի շրջանակների կոյուղիներից նորից պատվերով աղմուկ էր բարձրացել և գլխավոր դերում կրկին նույն երիտասարդն էր: Գռզոյի շենքում տաքուկ ապաստան գտած Բորիսը նոր պատվեր էր ստացել, այս անգամ պատվիրատուն` նիկոլի իշխանության գալու համար միտինգներ արած, հրապարակներում երջանիկ նկարներ ունեցող նախկին թղթատարն անձամբ էր գրել սեփական ադեպտի ելույթի տեքստը:
2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։
Ամերիկացի հայտնի կիթառահար Ջոզեֆ Լեոնարդ Բոնամասան Ինստագրամի իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով, որ իր կիրակի երեկոն խաթարել է դրսից լսվող հայերեն ռաբիս երգը։
Չարենցավան քաղաքի հանդիսությունների սրահներից մեկի բակում վիճաբանություն է եղել չարենցավանցի հինգ երիտասարդների միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 23-ամյա երիտասարդը գազային ատրճանակից օդ է կրակել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են. «Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
ԵՄ խորհրդի ԱԳ նախարարների նիստից առաջ լրագրողներին ճեպազրույց է տվել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կատարվում է նախաքննություն: