Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը չի կարողացել այցելել Ջիբութի, քանի որ նրա ինքնաթիռը Էրիթրեայի օդային տարածքով թռչելու թույլտվություն չի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և Ֆինլանդիայի կառավարությունների միջև միջսահմանային համագործակցության խթանմանն առնչվող համաձայնագրի դադարեցման մասին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Ինը մարդ զոհվել է, ևս 75-ը վիրավորվել Գազայի հարավային հատվածում՝ Խան Յունիսում գտնվող ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքի հրետակոծությունից։Այդ մասին հայտնել է գործակալության տնօրեն Թոմաս Ուայթը։
Ձվարանների քաղցկեղը, որի դեպքերի 60-80 տոկոսը հայտնաբերվում է միայն III և IV փուլերում, շատ վտանգավոր հիվանդություն է համարվում, քանի որ այն ուշ է դրսևորվում, ասել է գինեկոլոգ և ուռուցքաբան Ալեքսեյ Մուրավլևը։ Նա որոշ կանանց զգուշացրել է քաղցկեղի ագրեսիվ տեսակի մասին «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ մտադիր չէ վաղաժամկետ թողնել իր պաշտոնը կամ խորհրդարանին ներկայացնել իր կառավարության վստահության քվեի հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բողոքող ֆրանսիացի ֆերմերները, դժգոհելով կառավարության քաղաքականությունից, արգելափակել են բեռնատարների մուտքը դեպի Կալե նավահանգիստ, որտեղից իրականացվում է բեռների տեղափոխումը Լա Մանշով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը: Քվեարկությանը մասնակցել է 346 պատգամավոր: Նրանցից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու օգտին քվեարկել է 287 պատգամավոր, դեմ՝ 55-ը: Փաստաթուղթն ուղարկվել է Էրդողանի ստորագրությանը։
Եվրամիությունը չունի պահեստային ծրագիր, եթե Բուդապեշտը ԵՄ հաջորդ գագաթնաժողովում վետո դնի Կիևին հատկացվելիք 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի վրա։ Այդ մասին հայտնել է Բելգիայի ֆինանսների նախարար Վինսենթ վան Պետեգեմը։
Մոլդովայի կողմից ԱՊՀ-ի հետ ստորագրված շուրջ 120 համաձայնագրերը արժեք չունեն հանրապետության քաղաքացիների համար, հետևաբար ընթացակարգեր են սկսվել 79 համաձայնագրերի դադարեցման համար։ Այդ մասին հայտարարել է կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դանիել Վոդեն։
Վատ եղանակի պատճառով տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով։
Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբի պարագլուխներից մեկը: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Թուրքիան բաց է թողնում պատմական հնարավորությունը՝ գործելու ի շահ ողջ մարդկության, այլ ոչ թե առանձին դաշինքի, ինչը ցավալի է»։
Չինաստանի արևելքում բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Կատարվում է քննություն:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի քննարկմանը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք միության տարածած հայտարարությունը․
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող ռուսական Իլ-76 ինքնաթիռը խոցվել է ուկրաինական ուժերի կողմից, և դա անվանել է «ահաբեկչական գործողություն»։
Շվեդիան հետագայում ևս կշարունակի սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ` ահաբեկչության դեմ պայքարի գործում։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Երբ մտորում ենք կրթության դերի ու կարևորության մասին, ակամայից հիշում ենք այն կարևորությունը ստեղծող ու զարգացնող մարդկանց, միջավայրը՝ որտեղ կարևորվել է կրթության դերը։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը։
Նիկոլական դատարանները շեֆ ունեն` Կարեն Անդրեասյանն է. Աննա Մկրտչյան
Իրականության մեջ այս գործը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի. Տիգրան Աբրահամյան
«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանն արդարացվեց։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Ադիբեկյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ե՛վ պարեկները, և՛ փրկարար ծառայողները մեկնել են դեպքի վայր։ Այժմ ձիերի սեփականատերը գտնվել է։ Մեր ծառայողներն օգնել են տիրոջը կենդանուն բարձել մեքենայում և տեղափոխել դեպքի վայրից»,– նշեց Սարգսյանը։
ՄՏՍ ԲԲԸ–ն Հայաստանում իր դուստր ընկերության` «ՄՏՍ Հայաստանի» բոլոր բաժնետոմսերը (100%) վաճառել է կիպրական Fedilco Group Limited ընկերությանը։ Այս մասին ասվում է ՄՏՍ–ի հաղորդագրությունում։
Ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որի մեջ եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորներ, խոցվել Patriot (համալիրը գտնվում է Խարկովի մարզում) կամ IRIS-T-ի երեք հրթիռներով: Տեղեկությունը հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
Չնայած Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի՝ նախաքննության ընթացքում փաստական հանգամանքներին չանդրադառնալու դիրքորոշմանը՝ այս փուլում անհրաժեշտություն է առաջացել որոշակի փաստերով հերքելու միջադեպի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որոնք շրջանառվում են լրատվամիջոցներում, և անդրադառնալու Տիրան Խաչատրյանի կալանավորման որոշմանը։ Այս մասին հայտնում են Տիրան Խաչատրյանի պաշտպանական խուբից:
ՀՀ կառավարության վաղվա նիստում ընդգրկված է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։
ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմական օդանավում եղել է Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, որոնք փոխադրվել էին Բելգորոդի մարզ՝ փոխանակման նպատակով, հայտնել է ՌԴ ՊՆ-ն: