ՌԴ փոխարտգործնախարարները Թուրքիայի դեսպանի հետ քննարկել են Անդրկովկասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը,Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ:

Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը՝ ի շահ խաղաղության և կայունության ամրապնդման, առաջին հերթին Հարավային Կովկասում։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ նույն օրը Թուրքիայի դեսպանին ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Դիվանագետները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ։

Ինչպես մանրամասնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հաստատվել է աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման նպատակով ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031