«ԵՄ օգնությունը Ուկրաինային կլինի ավելի ուժեղ ու ավելի շատ, քան երբևէ». Բորել

ԵՄ խորհրդի ԱԳ նախարարների նիստից առաջ լրագրողներին ճեպազրույց է տվել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա նշել է, որ հստակ խոսելու են Իսրայել-Գազա պատերազմի, «երկու-պետության» լուծման, Գազայում պատերազմի դադարեցման մասին՝ որպես խաղաղության գործընթացի կարևոր մաս։

Բորելը նաև հավաստիացրել է, որ ԵՄ–ը կշարունակի իր օգնությունը Ուկրաինային․

«Ուկրաինացիները անհանգստանալու կարիք չունեն։ ԵՄ օգնությունը Ուկրաինային կշարունակվի ավելի շատ ու ավելի ուժեղ, քան երբևէ», – հավելել է Բորելը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031