Բաժիններ՝

Ֆրանսիական ֆրեգատը մտել է Կարմիր ծով

Ֆրանսիական FS Alsace բազմանպատակային ֆրեգատը, անցնելով Սուեզի ջրանցքը, մտել է Կարմիր ծով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Միջերկրածովյան գոտու հրամանատարության հայտարարությունը:

Ֆրեգատը, որն ավելի վաղ առաքելություններ էր իրականացնում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, նախատեսված է հակասուզանավային և հակաօդային պաշտպանության, վերջրյա նավերի ոչնչացման և հակառակորդի ցամաքային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։

Այն հանդերձված է 32 ուղղահայաց արձակման կայանքներով՝ զենիթային կառավարվող հրթիռների համար։ Սա կրկնակի ավելի է, քան ունի արդեն իսկ Կարմիր ծովում գտնվող ֆրանսիական FS Languedoc ֆրեգատը։

Նշվում է, որ FS Alsace ֆրեգատը նպատակ ունի ապահովել «ծովային անվտանգությունն ու նավագնացության ազատությունը»։

Ներկայում Կարմիր ծովի շրջանում պարեկում է ամերիկյան ավիակիր հարվածային խումբը, որը բաղկացած է USS Dwight Eisenhower միջուկային ավիակրից, USS Philippine Sea հրթիռային հածանավից, USS Gravely, USS Carney, USS Mason և USS Laboon էսկադրային ականակիրներից, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Florida միջուկային սուզանավից:

Բրիտանական հակահրթիռային պաշտպանության HMS Diamond ֆրեգատի հետ միասին խումբը ներգրավված է «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողության անցկացման գործում՝ նավագնացությունը պաշտպանելու և Կարմիր ծովում առևտրային նավերի վրա Եմենի հութիների հարձակումներին հակազդելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս