Խորհրդային Միության փլուզումից հետո փլուզվեց մեր ամբողջ արդյունաբերությունը։ Շատերս կարծում էինք, որ չնայած սխալ քաղաքականությանը, որը բերեց արդյունաբերության կործանմանը, հետագայում հնարավոր կլիներ կառուցել նոր գործարաններ նոր տեխնոլոգիաներով, գնալ առաջ, նորից դառնալ ժամանակակից, զարգացած արդյունաբերական երկիր։
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս. հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
2024 թվականի հունվարի 10-ին Բաքվի բռնակալ Իլհամ Ալիևը 2․5 ժամ տևողությամբ մամուլի ասուլիս տվեց ադրբեջանցի լրագրողներին, որի ընթացքում ոչ միայն իր հերթական ստերը շաղ տվեց, այլև սպառնաց հենց Հայաստանի գոյությանը։ Ահա 2020 և 2023 թվականների Արցախյան պատերազմներում ռազմական հաղթանակներով ոգևորված Ալիևի չափազանց ամբարտավան և ահազանգող խոսքերի ուշագրավ կետերը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Պատմության ընկալման համար խիստ կարևոր նշանակություն ունի տարածության և ժամանակի փոխկապացվածության հանգամանքը: Եթե խոսում ենք Հայոց պատմություն և Հայաստանի պատմություն եզրույթների մասին, ապա երկրորդի դեպքում այն դժվար թե կարողանա լավագույնս արտացոլվել: Եթե Հայաստանի պատմությունը գլխավորապես տեղավորվում է տարածական ընկալման համատեքստում, ապա դա կլինի խիստ նեղ մոտեցում:
Կատարվում է քննություն:
CNBC-ն՝ վկայակոչելով AWS-ի հայտարարությանը, հայտնում է, որ Amazon Web Service (AWS) ամպային հաշվարկների ոլորտում մտադիր է ներդրումներ անել։
«Կասպերսկի» ընկերության՝ No More Ransom նախաձեռնության և դրա մասնագիտացված No Ransom պորտալի միջոցով հասանելի տվյալների վերականգնման միջոցների ներբեռնումների ընդհանուր քանակը գերազանցել է 360 հազարը։ Այդ անվճար գործիքներն առաջարկում են շորթող ծրագրերի զոհերի տվյալների վերականգնման արդյունավետ լուծումներ՝ ընդգծելով կիբեռանվտանգության ոլորտում համատեղ ջանքերի էական ազդեցությունը:
Հավի փափկամիսը բարակ շերտերի բաժանեք, երկու կողմից մուրճիկով թակեք: Աղ արեք, համեմեք:
Սուրբ Իսահակ Ասորին ասում է՝ երբ մեղքի մեջ եք ընկնում, պետք չէ տխրել, քանի որ հաճախ ընկնում են նաև կատարյալները: Սակայն պետք է տխրել այն դեպքում, երբ չապաշխարելով՝ մարդը քարանում է մեղքի մեջ: Իսկ անկման մեջ քարանալը կատարյալ մահ է: Արդ, եթե վճռել եք, որ հրաժարվում եք մեղքից, հետ եք դառնում դրանից և Քրիստոսին եք տալիս ամեն ինչ, ուրեմն դուք արել եք հաջորդ քայլը Աստծու հետ հաշտության և խաղաղության ճանապարհին:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մտադրություն չունի գնելու Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը։ Իր իսկ պարզաբանմամբ` ակումբը գնելու համար գումար չունի:
Ալկոհոլային փսիխոզները, ներառյալ տարբեր զառանցական խանգարումներ, հիվանդների մոտ հայտնվում են կախվածության երկրորդ և երրորդ փուլերում: Ալկոհոլիկների շրջանում առավել տարածված են երկու տեսակի մոլորություններ. այս մասին ասել է հոգեբույժ-նարկոլոգ Լև Բլագովը:
Ամեն ինչ կախված է հայ հասարակությունից, որն առաջարկվող Սահմանադրության մերժմամբ կարող է կանխել ոչ միայն Ադրբեջանի պահանջների իրականացումը, այլ նաև Նիկոլ Փաշինյանի մուրազը թողնել մարմնի այն հատվածում, որի մեծության պատճառով շատ պետավտոտեսուչներ փոխարինվեցին պարեկներով։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀԿ Երիտասսրդական կազմակերպության կողմից նախաձեռնված ռուսերեն լեզվի անվճար եռամսյա դասընթացները հնարավորություն կտան զարգացնել ռուսերեն լեզվի Ձեր իմացությունը և ազատվել լեզվական բարդույթից։
Տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։ Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Վերականգնվող Էլեկտրաէներգիայի ոլորտը Հայաստանում բավականին լավ զարգանում է: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա նահանգում մասնակցել է «Ծանր տեխնիկայի սպասարկման քաղաքային վերափոխման և 56-րդ սպասարկման գործարանի վարչության հիմնարկեքի» արարողությանը։
Թուրքական «Optimar» հետազոտական ընկերությունը հունվարի 16-19-ը սոցհարցում է անցկացրել մարտին Թուրքիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերաբերյալ:
Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նախարարության շենքում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներդրումների նախարար և Աբու Դաբիի զարգացման հոլդինգի գործադիր տնօրեն Հասան Ալսուվայիդի հետ
Գերմանիայի քիմիական արդյունաբերության ոլորտը, որը Եվրոպայում ամենամեծն է, սկսել է դժվարություններ ունենալ Կարմիր ծովով մատակարարման ձգձգումների պատճառով՝ դառնալով ամենախոշոր արդյունաբերությունը, որը նախազգուշացնում է մատակարարման խափանումների մասին։ Այդ ամենը որոշ ընկերությունների ստիպել են կրճատել արտադրությունը:
Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ծայրահեղ աջ կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը։
Մեծ Բրիտանիայում պետք է ամբողջությամբ արգելվեն մաչետներն ու զոմբի դանակները, հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը` կոչ անելով կառավարությանը արագացնել այդ զենքերի հասանելիությունը սահմանափակելու ծրագրերը, հաղորդում է PA Media-ն:
Հնդկական ֆոնդային շուկայի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է Հոնկոնգի կապիտալիզացիային, գրում է Bloomberg-ը։
Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալինն այցելել է Իրաք և քննարկել «հակաահաբեկչական համագործակցության և անվտանգության այլ հարցեր» իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ, հայտնում է Hurriyet-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է նմանվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ում աջակցում է ողջ ժողովուրդը, բայց դա չի ստացվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մենք ականատես ենք լինում կանոնների վրա հիմնված միջազգային կարգը խարխլելու աճող փորձերի, աճող ազգայնականության և մարդու իրավունքների խախտումների, ԵԽԽՎ-ում իր ելույթում ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը։
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանում գրեթե ավարտին են մոտենում կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները։