Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդյան տոնին հրադադարի և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Բուդապեշտի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունն՝ այս համատեքստում կարևորելով Չաբահար նավահանգստի դերը:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
#ՀԻՄԱ. «ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ» 5-ՐԴ ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈՒՄԸ. ՕՐ 2-ՐԴ. #ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է Նազելի Բաղդասարյանը։
Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել, նրանք ուղարկվել են պահուստային օդանավակայաններ։
Տրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկման թեման եղել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում զիջեց կիպրոսական ԱՊՕԷԼ-ին (1:3)
Նիկոլ Փաշինյանը Սարիկ Մինասյանին նշանակել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի դրությամբ, Սիսիանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Երևան քաղաքում դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետի նշանակումը հետաձգել է մինչև ուրբաթ առավոտ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մակրոնի գրասենյակը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետն ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ստացել է 2,171,462.49 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ՀԱՀ-ում լրագրության մագիստրոսական ծրագիր և լրագրության գերազանցության կենտրոն հիմնելու համար։ Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն ՀԱՀ-ի և Վաշինգտոնի պետական համալսարանի Էդվարդ Ռ. Մերոուի հաղորդակցության ֆակուլտետի միջև՝ նպաստելու Հայաստանում լրագրողական կրթության և պրակտիկայի որակի ու բովանդակության շարունակական բարելավմանը։
«Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը այցելել է Դամասկոսի մզկիթներից մեկը:
2025-ի հունիսի 18-21-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա միջազգային տնտեսական ֆորում։ Այդ մասին հայտնել է «Ռոսկոնգրես» հիմնադրամի խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Ալեքսանդր Ստուգլևը։
Խոշոր քերիչով քերեք մոցարելա պանիրը: Թավայի մեջ տաքացրեք ձեթը, լցրեք քերած պանիրը, սպասեք, մինչև այն հալվի:
Մեր ժամանակներում հոգևոր կյանքով ապրելն ավելի դժվարին է դարձել, որովհետև քրիստոնյայի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները շատ անգամ քողարկված և ճշմարտանման են արտահայտվում ու մարդուն կլանում դրա մեջ, եթե չես ունենում հոգևոր արթնություն և սթափություն: Կարելի է նշել արդի երեք մարտահրավեր․ առաջինը` տեղեկատվությունը և դրա ազդեցությունը: Երկրորդ` ցանկություններին հագուրդ տալու մատչելիությունը և հասանելիությունը, երրորդը` հարմարավետության ձգտումը: Այս ամենն այն է, ինչը բնութագրում է այսպես կոչված սպառողական հասարակությանը:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական ընդամենը 340 գ յուղազերծված յոգուրտը կարող է կանգնեցնել բորբոքման պրոցեսն ամբողջ օրգանիզմում: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Իշխանությունը, օրինակ, հայտարարում է, որ գերնպատակն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն է, չի հայտարարում, բայց հասկանալի է, որ էլ ավելի կարևոր նպատակ է ինքնին իրենց իշխանության պահպանումը, և դրանց հասնելու ճանապարհին չի խորշում ոչնչից՝ սկսած պետական մակարդակով նվաստացումից՝ մինչև ազգային արժեքների, անցյալի ուրացում, իշխանությանն ընդդիմացողների ապօրինի ազատազրկումներից՝ մինչև հենց իշխանական անհնազանդների անձնական կյանքի հրապարակայնացում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել է Հորդանան, որտեղ հանդիպել է թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ քննարկելու համար, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է 2024-ի «Ամենաուժեղ 100 կանանց» ցանկը։
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կնոջ տնօրինությամբ գործող «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հավաքած գումարներին և ծախսերին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի Անկարա վայրէջք կատարելուց հետո անմիջապես մեկնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 20:14-ին (17:14-ին՝ ըստ Գրինվիչի), հայտնում է Ֆրանսպրես գործակալության թղթակիցը:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին:։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․