
Չինաստանը կոչ է արել վերսկսել բանակցությունները Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

Չինաստանը կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերսկսել Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հայտարարել է Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը՝ նշելով, որ խաղաղության հնարավոր չէ հասնել պատերազմի դաշտ անընդհատ զենք ուղարկելով:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը և ՄԱԿ-ը պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն խաղաղ երկխոսության վերսկսման համար և ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել դիվանագիտական ջանքերից։