Բաժիններ՝

Լիտվայում տեղի են ունենում ռազմաօդային ուժերի զորավարժություններ` ՆԱՏՕ-ի օդուժի մասնակցությամբ

Լիտվայում տեղի են ունենում ռազմաօդային ուժերի վարժանքներ, որոնց մասնակցում են Լիտվայի Զոկնյայի ավիաբազայում տեղակայված ՆԱՏՕ-ի կործանիչները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լիտվայի բանակի հրամանատարության հայտարարությունը։

«Մինչև փետրվարի 2-ը Պանևեժիսի և Կլայպեդայի շրջանների տարածքները կլինեն Լիտվայի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի օդուժի «Arsus vilkas» (խմբ․՝ «Կատաղի գայլ») զորավարժությունների գոտում», – ասված է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին մասնակցում են Լիտվայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կործանիչները, որոնք չորս ամիս ռոտացիայով տեղակայված են Զոկնյայի ավիաբազայում և պարեկություն են իրականացնում բալթյան երեք երկրների երկնքում։ Բացի այդ, զորավարժությունների մասնակցում է MQ-9 Reaper հեռահար անօդաչու ինքնաթիռ:

«Միջազգային զորավարժությունների նպատակն է Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակի ուժերի կողմից օդուժի կրակային օգնության և օդից հարձակումների իրականացման պլանավորման, համակարգման մշակումը», – նշել է հրամանատարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031