Կարմիր ծովի ճգնաժամը հարվածում է Գերմանիայի քիմիական արդյունաբերությանը

Գերմանիայի քիմիական արդյունաբերության ոլորտը, որը Եվրոպայում ամենամեծն է, սկսել է դժվարություններ ունենալ Կարմիր ծովով մատակարարման ձգձգումների պատճառով՝ դառնալով ամենախոշոր արդյունաբերությունը, որը նախազգուշացնում է մատակարարման խափանումների մասին։ Այդ ամենը որոշ ընկերությունների ստիպել են կրճատել արտադրությունը:

Ասիայից Եվրոպա ներմուծվող ամենակարևոր ապրանքները՝ սկսած ավտոպահեստամասերից և ինժեներական սարքավորումներից մինչև քիմիական նյութեր և խաղալիքներ, այժմ ավելի երկար են առաքվում, քանի որ բեռնարկղեր ուղարկողները Եմենի հութիների հարձակումներից հետո նավեր են ուղարկում Կարմիր ծովից և Սուեզի ջրանցքից հեռու՝ շրջանցելով Աֆրիկան:

Տեսանյութեր

Լրահոս