Բաժիններ՝

Ավարտին են մոտենում «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանում գրեթե ավարտին են մոտենում կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները։

«Աշխատանքներն իրականացվում են մետրոպոլիտենի «Էլեկտրամեխանիկական» ծառայության և «Շարժասանդուղքներ» ուղեմասի վարպետների կողմից։

Մեր հմուտ աշխատակիցներն անում են ամեն ինչ, որպեսզի օր առաջ վերագործարկեն վերանորոգված ու արդիականացված շարժասանդուղքը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են մետրոպոլիտենից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031