
Թուրքիան մտադիր է շարունակել է տիեզերքի ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Թուրքիայի պաշտպանության նախարարը երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա նահանգում մասնակցել է «Ծանր տեխնիկայի սպասարկման քաղաքային վերափոխման և 56-րդ սպասարկման գործարանի վարչության հիմնարկեքի» արարողությանը։
Արարողությանն ունեցած ելույթում Գյուլերն անդրադարձել է օրերս տիեզերք մեկնած առաջին թուրք օդաչու Ալփեր Գազերավջըին։
Նա, նշելով, որ Գազերավջըն դուրս է եկել տիեզերական ճանապարհորդության, ասել է․
«Այս ճանապարհորդությունը մեր երկրի գիտական և տեխնոլոգիական ոլորտում գրանցված առաջընթացի նոր և պատմական քայլն է։ Այսուհետ մենք վճառականորեն շարունակելու ենք նաև մեր աշխատանքները տիեզերքի ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ Գազերավջըի թռիչքն իրակնացվել էր հունվարի 19-ին։ Այն տևելու է մոտավորապես 14 օր։
Թռիչքը կատարվել էր «Axiom Space»-ի կողմից, օգտագործվել էր «Crew Dragon» տիեզերանավը։
Տիեզերանավը բարձրացել էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում գտնվող «39A» արձակման համալիրից և թռչել դեպի Միջազգային տիեզերակայան։
Գազերավջըն՝ առաջին թուրք տիեզերագնացը, ինժեներ կոնստրուկտորի կրթություն է ստացել։ Ավարտել է ԱՄՆ-ի օդուժի տեխնոլոգիական ինստիտուտը։ Նա «F-16» կործանիչի օդաչու է և 21 տարի ծառայել է Թուրքիայի ռազմաօդային ուժերում։