Այսօր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում 31-ամյա Տիգրան Ա.-ն իր վարած «Nissan March» մանկիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Դ.-ին:
Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամբողջ աշխարհն ու տարածաշրջանը պատրաստվում են պատերազմի, բայց Նիկոլը՝ խաղաղության»։
Կոնսերվատորիան առասպելական «ակադեմիական քաղաքին» միացնելու մասին լուրերը ճի՞շտ են։ Եթե այո, ապա հեղինակներին ու կողքից բազմանշանակ լռողներին արժի էդ մասին պարզ ճշմարտություններ ասել։
Գ․ Գևորգյանը վիճաբանել է 30-ամյա Անահիտ Կ․-ի ընկեր, ոմն Հովոյի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ․ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ի պատասխան թուրքական «TRT World» հեռուստաալիքի հարցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նկատել է, որ խոսելով երկրաշարժի և Հայաստանի արձագանքի, ցուցաբերած աջակցության մասին՝ կցանկանար դա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից. կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսվում է երկրաշարժի մասին, մարդկային կյանքի կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են:
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արամայիս Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, բախվել ծառերին և հայտնվել դեսպանատան պարսպի մոտ՝ կանաչ «գազոնում»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար վերջնական կլինեն ՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հորդորում է վաղվա գործերն այսօր անել։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ վաղը Հայաստանում անձրև, ամպրոպ ու ձյուն է սպասվում։
Pornhub-ի մայր ընկերությունը՝ Aylo Holdings-ը, ԱՄՆ կառավարությանը կվճարի 1,8 միլիոն դոլար՝ սեռական առևտրից շահույթ ստանալու մեղադրանքը կարգավորելու համար:
Հնդկաստանի առաջին օդային տաքսին՝ e200-ը, դեբյուտային թռիչքը կկատարի 7-8 ամսից: Այնսկիզբ կդնի քաղաքային շարժի նոր դարաշրջանին ոչ միայն Հնդկաստանում, այլև ամբողջ աշխարհում։
Xiaomi MediaSmart Dehumidifier 13l-ը հագեցած է 3 լ ջրի տարայով։ Այն ստացել է մեծ օդային անցքեր, որոնք թույլ են տալիս շարունակաբար չորացնել օդը 10 ժամվա ընթացքում: Այն ունի 1000 Վտ հզորություն։
OpenAI-ն արձագանքել է Մասկի հայցին և խոսել ընկերության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նրա փորձերի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Վարունգը բարակ օղակների ձևով կտրատեք: Սոխը մաքրեք, կիսաօղակաձև կտրատեք:
Մեծ Պահքը կիսվեց. Միջինք է: Օրը հիշեցնում է, որ մինչև Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է զղջումի ու ապաշխարության քսանչորս օր:
Կարագը մարդու առողջության համար օգտակար բազմաթիվ տարրեր է պարունակում, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն։ Միաժամանակ News.ru-ի հետ զրույցում նա կոչ է արել մարդկանց զգուշությամբ օգտագործել այս մթերքը։
Իշխանությունները հերթական անպատասխանատու ու վտանգավոր խաղն են սկսել, որը, անկասկած, անհետևանք չի մնա։ Արևմուտքի թելադրանքով՝ փորձում են փոխել տարածաշրջանում ուժերի դասավորությունը՝ վտանգելով նաև տասնամյակների ընթացքում ստեղծված տնտեսական կապերը երբեմնի ռազմավարական գործընկերոջ հետ։ Գնում են բացահայտ ու կտրուկ սրացումների, հաշվի չառնելով անգամ այն լրջագույն սպառնալիքները, որոնց կարող ենք բախվել այդ ճանապարհին։
Սինգապուրի Չանգի օդանավակայանը հաճախ անվանում են աշխարհի լավագույններից ու ամենածանրաբեռնվածներից մեկը:
Վրաստանում 2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության 45 դեպք է գրանցվել, նշված է «Transparency International Georgia» (TI) հասարակական կազմակերպության զեկույցում:
Ֆրանսիան նախատեսում է, որ իր սպառազինությունների որոշ արտադրողներ արտադրեն շատ անհրաժեշտ ռազմական տեխնիկա անմիջապես Ուկրաինայի տարածքում՝ օգնելու երկրին Ռուսաստանի դեմ պատերազմում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնունի հայտարարությունը:
Մարտի 7-ին ռուսական դրոշով ռազմածովային ASSIA նավ է հայտնվել Բաթումիի նավամատույցների մոտ, փոխանցում է radiotavisupleba լրատվականը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Օրգանիզմում վիտամինների և միկրոտարրերի պակասը կախված չէ տարվա եղանակից, և այն պետք է համալրվի պատշաճ սնուցմամբ։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության էնդոկրինոլոգ Քրիստինա Չեպիգովան:
Հետաքրքրված լինելով շրջապատի, բնության և էկոլոգիայի պահպանման խնդիրներով` Այբ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նարե Մհերյանը որոշեց մասնակցել New York junior academy-ի Կանաչ տներ, Կանաչ դպրոցներ, Կանաչ համայնքներ նախագծին, որի արդյունքում իրենց թիմը պատրաստել է ծրագիր` ուղղված սննդային թափոնի ծավալի նվազեցմանը։
Ռուս կանայք մարտի երկար տոների ընթացքում հիմնականում պլանավորել են զբոսաշրջային ուղևորություններ Ռուսաստանի Դաշնությունում, մեծամասամբ դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ: Արտասահմանյան ուղղություններից առաջին շարքում են Երևանը, Մինսկը և Ստամբուլը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի ն ՝ վկայակոչելով tutu եւ OneTwoTrip ճամփորդական ծառայությունների տվյալները։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 8-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Իտալիայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ արհմիությունների կոչով համազգային գործադուլ է տեղի ունենում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովստին»:
Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ, որի շրջանակում կողմերը փաստել են Հայաստանի և Էստոնիայի միջև առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են: Այս մասին ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել:
Հայաստանում մեկնարկել Է Իրանի դեմ քարոզչական արշավ։ Դրա առաջնագծում են կամ իշխանամետ տեղեկատվական ռեսուրսներն ու հանրային անհատները, կամ նրանք, ովքեր բացահայտ դեմ չեն գործող ռեժիմին և ակտիվորեն համագործակցում են նրա հետ։