Բաժիններ՝

Երևանի տրանսպորտում կանխիկի շրջանառությունը թմրամիջոցի պես բան էր. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ տրանսպորտային համակարգում կանխիկ գումարի շրջանառությունը թմրամիջոցի նման մի բան էր։ Նա այդ մասին հայտարարեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Տրանսպորտային համակարգի ներդրումն իրապես բարդ գործընթաց էր։ Խոսքը միայն շարժակազմերի ավելացման, վարորդների պատրաստման մասին չէ, այլ տեխնիկական բազմաթիվ բարդությունների ներդրման։

Կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնել, վարորդները նույնիսկ հրաժարվել են երթևեկել, որովհետև տրանսպորտի համակարգում կանխիկ շրջանառությունը թմրամիջոցի նման մի բան էր։ Կար կոպեկ, ու անընդհատ այդ օբյեկտի շուրջը պտտվում էր, բայց վարորդները վստահաբար մեղավոր չեն»,- նշեց Ավինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031