Առանց վիզայի ռեժիմի հարց ՇՀԿ բոլոր երկրների ներսում դեռ չի հասունացել. գլխավոր քարտուղար

ՇՀԿ-ի երկրներում վիզային ռեժիմի դյուրացումն կազմակերպության օրակարգում է, վիզաների ամբողջական չեղարկման մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։

«Վիզային ռեժիմի դյուրացման հարցերը պատկան մարմինների օրակարգում են, առաջին հերթին դրանք զբոսաշրջության վարչակազմերն են, ներքին գործերի նախարարությունները, միգրացիոն ծառայությունները… Ամբողջ կազմակերպությունում առանց վիզայի ռեժիմի հարցը դեռ չի հասունացել, սակայն վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքը այն խնդիրներից է, որը ձևակերպվել է զբոսաշրջության վարչությունների գործունեության ծրագրում», – ասել է Երմեկբաևը։

Նա ընդգծել է, որ նման հարցերը լուծվում են, այդ թվում՝ երկկողմանի, և ՇՀԿ-ի մի շարք երկրներ արդեն պայմանագրեր են կնքել առանց վիզայի ուղևորությունների վերաբերյալ։

ՇՀԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ երկրներն ընդունել են փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման ճանապարհային քարտեզ, և այժմ փորձագետների ​​մակարդակով կոնկրետ աշխատանք է տարվում։

Նրանք քննարկում են` ինչպես ապահովել վճարային ենթակառուցվածքը և անհրաժեշտ փոփոխություններ կատարել իրավական բազայում։ Հետագայում կներդրվեն անհրաժեշտ մեխանիզմներն ու ինստիտուտները։

Երմեկբաևը նաև հայտնել է, որ ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա Չինաստանում օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը 2001 թվականին հիմնադրել են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։ Այսօր կազմակերպության անդամ են 10 երկրներ. հետագա տարիներին կազմակերպությանը միացել են նաև Հնդկաստանը, Պակիստանը, Բելառուսն ու Իրանը։

Տեսանյութեր

Լրահոս